Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 83 / 919
ԱՆԽԹԱՆՔ
«մի տեսակ հիվանդություն»
Բնիկ հայերեն
կազմված է խիթ «ցավ, վերք, հիվանդություն» բառերից՝ ան ոչ ժխտական նախածանցով:
ԱՆԽՈՒՇՔԱՐԷ
«սեփականություն»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրան. խուշքարէ
Աղբյուր՝ մ. պ. ēškār
Աղբյուր՝ պ. xwēškārē
«սեփականություն»
Կազմված է ան- նախամասնիկից (՞)` իրանական աղբյուրից փոխառված խուշքարէ բաղադրիչով:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 196
ԱՆԾԵՂ
(անձեղ, անձեղն)
«կաչաղակ, մի եղանակ»
(երաժշտ.)
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հ.-ե. *kneug- բնաձայն արմատի հետ:
ԱՆԾՈՂ
(անծոխ)
«կավատ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս ինչ-որ բայի (*անծել) -ող-ով դերբայական ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անծողութիւն
ԱՆԿ-
(անգ-)
«ընկնելը, անկում, պատահմամբ հայտնվելը, հասնելը, ապավինում, վերջ, ավարտ, հարում, պատշաճություն, հյուսում, գործում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sengu-
«ընկնել, իջնել»
(անմիջական նախաձեւ՝ *sngu-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անկանիլ,
անկած,
անկածութիւն,
անկումն,
անկաստեղ,
անկաւոր,
անկելանոց,
անկիչ,
անկուած,
անկուածոյ,
տնանկ,
ոստայնանկ,
սարդանկոյ,
ստորանկիլ,
վայրակեալ,
անզատոյլ,
անզուրդ,
յանգիլ,
յանգակից,
յանգաւոր,
յանգատրիլ,
յանգել,
ցանկ,
ցանկել,
ցանկորդել,
ցանկութիւն,
զանգել,
զանգուած,
արիւնազանգ,
զանգութիւն,
անզանգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
sigqan
հ. անգլ.
sincan
հ. վ. գ.
sinkan, sinken
հուն.
εάφθη «ընկավ»
Մատենագիտություն
H. AG 419;
Աճ. ՀԱԲ 198-199
ԱՆԿԱՆ
II
յ-ի
(անգան)
«սանդ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. aggānā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
ԱՆԿԵՍ
«թյուրություն»
(ԲՀ)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ եբր. agaš
«աղճատել, աղավաղել, թյուրել»
Մատենագիտություն
ԲՀ 348
ԱՆԿԻՐՈՍ
«խարիսխ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άγκυρα
Մատենագիտություն
H. AG 518;
Աճ. ՀԱԲ 200
ԱՆԿԻՂ
««մանգաղ» (բբ)»
(բարբառային)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀγκύλη
Աղբյուր՝ հուն. ἀγκύλος
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։