Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 829 / 919
ՏԽՈՒՐ
«տխուր»
Ծագումն անհայտ է (՞)
իրանակա՞ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տխրիլ,
տխրութիւն,
տխրական,
տխրեցուցիչ
Նոր՝
տխրադէմ, տխրալուր, տխրամած
տխրադէմ, տխրալուր, տխրամած
ՏՀՈԿԻԼ
«փչանալ, վնասուել»
Ծագումն անհայտ է
Ուղղելի է ահոկիլ՝ ա-ի եւ տ-ի շփոթմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
ՏՀՈՒԼ
«՞»
Անստույգ
վանքը տհուլ գալ կապակցության մէջ։ Ծագումն անհայտ է
ՏՂԱՅ
(-ոյ, ուշ նաեւ -ի, -ից)
«երեխայ, տղայ, արու երեխայ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. talyā
Մատենագիտություն
H. AG 317;
Աճ. ՀԱԲ 412
ՏՂԵԼ
«շարժել, հուզել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *del-
«երերալ, տատանուել»
(անմիջական նախաձեւ՝ *dēl- *del-)
արմատից, որից, թերեւս, նաեւ տաղտուկ։ Աճառեանը (ՀԱԲ 4, 413-414) համեմատում է հուն. δενδίλλω «բազմաշանակ նայել, աչքով անել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղութիւն,
տղելութիւն,
տղել,
տղեցուցանել,
անտիղ,
անտղելի,
տնտղել,
անտղաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117;
Աճ. ՀԱԲ 413-414
ՏՂԻԼ
«ուռչել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղընդեր,
տղընտեր,
տնտղիլ
ՏՂՄՈՒ
«թաթարական մի հարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ թաթար. turq/yu
«մթերք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 414
ՏՄԱՂՈՒՆ
«հարբուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ չաղաթ. dumayu
հմմտ. չաղաթ. dumayu
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։