Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 820 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՅ (տառայ) «հեղուկաման, տարա, ամանի քուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. tara < արաբ. taraha
Մատենագիտություն
Մալխասյանց, ՀԲԲ 384
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՍԻՍ (տարաթիթ) «մի բոյս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. taraθīθ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 383-384
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԱՓ (տարաբ), -ոյ «(անձրեւի) տարափ, ցող»
Ծագումն անհայտ է
Տարաբ ձեւը, որ ԲՀ-ն մեկնում է «խուռն ինչ» կամ «խառն ինչ», բացատրւում է որպէս «որեւէ բանի բազմութիւն՝ առատութիւն» (ՀԱԲ 4, 384)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարափել, տարափանման, տարափումն, տեղատարափ, տարատարափ, հրատարափ, թանձրատարափ, լեռնատարափ, կայծակնատարափ, հողմատարափ
Մատենագիտություն
ՀԱԲ 384
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԴԻՃ «մի բոյս կամ մի խիժանյութ»
Ծագումն անհայտ է
Կարելի է -իճ-ը առանձնացնել որպէս վերծանց։
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԹՈՐԱԿԱՆ «՞»
Ծագումն անհայտ է
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐԻ -ոյ, -եաց «տարի»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ ակկադ. daritu(m) (հազիւ թէ) «տեւողութիւն, յաւիտենութիւն»
Հազիւ թէ ակկադ. daritu(m) «տեւողութիւն, յաւիտենութիւն» բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարեկան, տարեմուտ, տարեգլուխ, տարետոր
Նոր՝
տարեգիրք, տարեգրութիւն, տարեցոյց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 490
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐՄ -ի, -ից «խումբ, թռչնախումբ, երամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dergh- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *drgh- (s)mo-) արմատից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *drgh- (s)mo-` *dergh- «բռնել» արմատից. Տե՛ս եւ տորմ, որ տարմ-ի ձայնդարձային ձեւն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարմատարմ, տարմանալ, տարմաջուր, տարմաբար, լուսատարմիկ, տարմահաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ. dremm
իռլ. dream «խումբ, բազմութիւն, ջոկատ»
բրետ. dram «խուրձ, կապոց»
հուն. δραγμα «բուռ, խուրձ»
Տե՛ս նաեւ
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐՄ- (տարմանեան «ծոյլ» բառում)
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. tārmūθā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐՄԱԼ (տարմադ) «տոպրակ, պարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. tārmalā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարմալակ, տարմադակ
Մատենագիտություն
H. AG 317
Էջ 724, սյունակ 1 Էջ 724
ՏԱՐՊԱՅ (ուշ՝ տարբայ) «անգամ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. darba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387