Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված
· Էջ 82 / 170
ԿԻՒԻ(Ւ)
(բրբ. կիվ, կիվիվ, կիվկիվ)
«կիվիվ (թռչուն)»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն` կիվիվի արձակած ձայնի նմանողությամբ:
ԿԾԻԾ
«գող»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gei-
«պտտել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *gig-)
կրկնավոր կազմություն, ածանցական ձեւ
կրկնավոր կազմություն՝ *gei- «պտտել, ծռել» արմատի ածանցական *gig- ձեւից։ հմմտ. հ. հնդկ. jihmá «ծռուռ, կեղծ, խորամանկ, նենգ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծծի,
կծծանք,
կծծութիւն,
գաղտակծիծ,
մանրակծծի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jihmá «ծռուռ, կեղծ, խորամանկ, նենգ»
ԿՂԵՄԱՅ
(կեղեմայ սխալմամբ` կրետայ)
«ուղղություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κλίμα
(ամենայն հավանականությամբ)
«ուղղություն»
նույնն է կլիմայ (կողիմայ) բառի հետ, որ ծագում է հունարենից` κλίμα, որ նշանակում է «աշխարհամաս, աշխարհի կողմ» եւ կարող էր բացատրվել որպես «ուղղություն»: Ամալյանը (ՀԱԲ 391) «ուղղություն» կարդում է «գողություն» եւ բխեցնում հուն. σλεμμα համիմաստ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
ԿՂԹԵԼ
«հանգուցել, կապել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel-
«սեղմ(վ)ել, գնդվել»
(անմիջական նախաձեւ՝ *glit- (°))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղթել,
կղթակապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
clīpan «ամուր կացնել, ամրացնել, կախել»
հ. անգլ.
clida, cloda «սպեղանի, վերքին կպցվող բուժակտոր»
մ. վ. գերմ.
klīster «սոսինձ»
նորվ.
kēstra «սոսնձել, կացնել»
լիտվ.
glitùs «կպչուն»
ԿՂՃԿԻԼ
«տխրել, հալումաշ լինել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷel-
«ծակել (ծակող) ցավ, տանջանք, մահ»
(անմիջական նախաձեւ՝ *gʷēlg̑-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կեղել, կեղեբել
հ. վ. գ.
quelan «տանջվել»
լիտվ.
gėlà «ցավ, տանջանք»
չեխ.
žal «վիշտ»
ռուս.
жалеть «կարեկցել, խղճահարվել»
ԿՂՄԻՆՏՐ
(-ի, -աց, -երբ)
(կղմի(ն)դր, կղիմիտր, կողմինտր)
«կղմինդր, աղյուս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεραμίς
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կղմինտրաշեն,
կղմնդրել,
կղմինտրաձածկ
Մատենագիտություն
H. AG 358;
Աճ. ՀԱԲ 604
ԿՆՁՆԻ
(կնձենի)
«թեղի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *wing-
«կնձնի»
բայց «կնձնի» նշանակող հնդեւրոպական *wing- արմատը (ռուս. вяз, լիտվ. vinkšna եւ այլն) հայերենում պիտի տար *գնձ-նի, եթե հայերենն այս արմատից է, ապա ենթադրելի է ն- ռնգայինից հետո ձ-ի ձայնեղացում եւ առաջին բաղաձայնի խլացում, այլապես պիտի փնտրել այլ աղբիւր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вяз
լիտվ.
vinkšna
ԿՆՃ-
(կի՞նճ, կու՞նճ, կնի՞ճ, կնո՞ճ)
«հաստ բան, գունդ, ելունդ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *gen-
«սեղմել, գնդված բան, գունդ»
(անմիջական նախաձեւ՝ *gendio-)
հ.-ե. արմատ՝ *geng-
«գունդ, գնդվածք, գունձ, կոշտ կտոր»
(անմիջական նախաձեւ՝ *gengi- / *gong-)
Աւելի քիչ հաւանական է` *gengi-` *geng- / *gong- «գունդ, գնդուածք, գունձ, կոշտ կտոր» արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնճակ,
կնճափող,
կնճիթ,
կնճուտ,
կնջութ,
կնճքեղ,
կնճթակերպ,
կնճթանալ,
կնճթադեմ,
շնկնճիթ,
շանակնճիթ,
եղջերակնճիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ.
kott «կարճ եւ հաստ բան» (<*gnet-)
հուն.
γογγίλος «գնդաձեւ, կլոր»
լատ.
gingiva «լինդ»
հ. իսլ.
kokr «գունդ, գուրձ»
լիտվ.
gùnga «գունդ, գնդվածք, գունձ»
լիտվ.
gūzys «ազդրոսկրի գլուխ. կաղամբի գլուխ»
ռուս.
гуз «հետույթ»
ԿՇՏԱՊԱՆԱԿ
(-ի)
(սխալմամբ՝ կշտամբանակ)
«մի զարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kušt(a)pānak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *kušt(a)pānak` kušt «կող» եւ pānak «պահպանակ»
Մատենագիտություն
H. AG 172;
Աճ. ՀԱԲ 612
ԿՈԶ
«կողակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. kozaki
(թերեւս)
«ուղտի ձագ»
Աճառյանի ենթադրությունը (ՀԱԲ 2, 614) կոզեռ(ն) «անչափահաս, մանուկ» բառի հետ միասին (տե՛ս) ակկադերենից ծագելու մասին անհավանական է։ Թերեւս պետք է առանձնացնել կոզ- ընդհանուր արմատը, որի համար հմմտ. նաեւ վրաց. kozaki «ուղտի ձագ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոզոակ,
կոզակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kozaki «ուղտի ձագ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 614
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։