Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍԱԼՈՆ
«խենթ, հիմար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σάλον
Մատենագիտություն
H. AG 376;
Աճ. ՀԱԲ 157
ՍԱԼՈՐ
(շլոր, շլոռ)
«սալոր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կան արտաքնապես նման ձեւեր, բայց հարաբերությունը հայերենի հետ պարզ չէ։ Ակկադ. šallūru(m)-ի հարմար կասկածով ենթադրում են «զկեռ» իմաստը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սալորենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
слива
հնդեւրոպական *sleivā- «կապտաւուն» ձեւից
վրաց.
qliavi
ակկադ.
šallūru(m)
ՍԱՀՄԻ
«հայկական տոմարի 3-րդ ամիս»
(տոմարական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ քարթվ. *sam-
փոխատու լեզու՝ վրաց. sami
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 163
ՍԱՂԱՐԹ
-ի, -ից, -աց, -ու
(սադարդ)
«տերեւ, տերեւալից ճյուղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *k'el-
«բարակ ցողուն, կարծր ծղոտ»
բնիկ հնդեւրոպական՝ *k'el- «բարակ ցողուն, կարծր ծղոտ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սաղարթանալ,
սաղարթափափ,
ոսկեսաղարթ,
գեղասաղարթ,
զուարթասաղարթ,
թանձրասաղարթ,
լայնասաղարթ,
խառնասաղարթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
cila
«հասկ»
լիտվ.
šilas
«տափաստան, մարգագետին»
Մատենագիտություն
Pok. IEW 552
ՍԱՂՄՆ
-ն (սեռ. սաղման)
«սաղմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'el-
*-mo կամ *-men- ածանցով
Ըստ ածանցի (*-mo կամ *-men-)՝ ենթադրելի է հնդեւրոպական ծագում, բայց սաղ-ի համար համապատասխան զուգահեռներ չկան: Թերեւս առանձնակի կանգնած հնդեւրոպական *k'el- տիպի արմատից սնվող ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սաղմնաթափութիւն,
սաղմնազգեստեալ,
սաղմնաբոյն,
սաղմ(ե)լ,
սաղմնանալ,
սաղմնարան,
սաղմնաբանական,
սաղմնաբանութիւն
ՍԱՄԱՐՏԻԿՈՍ
«բարբարոսական»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ունի հունական կերպարանք, բայց հունարենում նման բառ չկա:
ՍԱՅԼ
(-ի, -ից, նաեւ՝ -ով, -աւք)
«սայլ, Մեծ արջ եւ Փոքր արջ համաստեղությունները, հյուսիսային բեւեռ, հյուսիս, առանցք, մի եղանակ»
(աստղագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *k’at-
փոխատու լեզու՝ փռյուգ. *satilia
հնդեւրոպական *k’at- արմատից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σατιλα
««Մեծ արջ եւ Փոքր արջ համաստեղություն»»
հուն.
σατινη
««մարտակառք»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 169;
Ջահ. ՀՀՀԼ 117-118
ՄԱՆԳԱՍՏԵԼ
«նախատել, արհամարհել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանգաստական,
սանգաստակ,
սանգաստանք
ՍԱՏԱՖ
(սատապ, սատաֆ)
«սադաֆ, մարգարտախեցի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. sadaf
փոխատու լեզու՝ պ. sadaf
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 180
ՍԱՏՈՆ
(սայտոն, սայիտ)
«սորուն, մարմինների մի չափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σάτον
փոխատու լեզու՝ եբր. sātaim
Մատենագիտություն
H. AG 377;
Աճ. ՀԱԲ 181-182
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։