Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 955 բառահոդված (էջ 82/96)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 667, սյունակ 1 Էջ 667
ՄԱՆԴՈՒՂՔ (-ոց) ((սանդուխ-ք, սանդուխդ, սանդուխս, սանդուղի, սանդուխտ), ուշ` -ոց) «սանդուղք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skand-
Հնդեւրոպական ծագման վարկածը` *skand-ից (Տերվիշյան), կասկածելի է եւ՛ ըստ հայերենի հնչյունական օրինաչափությունների (*sk-ի դիմաց ս-), եւ՛ ըստ բերված զուգահեռների համեմատության. չի բերված Pok. IEW-ում, բայց ավելի հավաստի վարկածներ չկան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանդղաձեւ, սանդղամատն, սանդղատեսակ, սանդղականույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skándati
«ցատկում է, ժայթքում է»
հ. խոլ.
scenlim
«ցատկում եմ»
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՊՈՆ (սապուն) «օճառ, օշնան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σάπων
փոխատու լեզու՝ արաբ. sābūn
փոխատու լեզու՝ թրք. sābūn
սապոն ձեւը՝ արաբ., թրք. sābūn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սապոնել, սապոնած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 175; Ղազ.-Ավ. ՄՀԲ 312
Էջ 669, սյունակ 1 Էջ 669
ՍԱՍԱՆԵԼ (սասանիլ) ««սասանել, տատանել» («դողալ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kan- «տատանվել» (անմիջական նախաձեւ՝ *k'enk-) առանց *-k- ածակաանի ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սասանութիւն, սասանումն, սասանական
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hākan
«կախել, կախած թողնել»
Էջ 672, սյունակ 1 Էջ 672
ՍԱՐՍԵԼ (ԲՀ՝ սարս «երկյուղ») «դողալ, սոսկալ, սարսափել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'er- (անմիջական նախաձեւ՝ *k'r-k'-)
Աճառյանը (ՀԱԲ 4, 191) սարսափ «սարսափ» բառը դիտում է որպես կրկնավոր արմատ եւ բխեցնում *սափ արմատից, բայց -սափ-ով ձեւերը կարող են լինել նաեւ -սափ արմատով կազմված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սարսելի, սարսումն, սարսափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
սառն
հայ.
կարկել - կարկափել
հայ.
թարթել - թարթափել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 191
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՊ «սեպ, երիթ, ցցվանք, ժայռ, լեռնագագաթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *k'eipo- «ցից, սյուն»
փոխատու լեզու՝ իրանական
Թերեւս, հավանաբար, այստեղից է Սիփան լեռնանունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեպանալ, սեպագիր, սեպագրական, սեպագրություն, սեպաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
śep(h)a-
«պոչ, առնի»
ալբ.
tsep
«խայթ, եզր, անկյուն»
լատ.
cippus
«ցից, սրածայր սյուն»
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 201
Էջ 678, սյունակ 1 Էջ 678
ՍԻԳՆԱՅ -ի, -աց «դրոշակ, դրոշակակիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. signa
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 211
Էջ 679, սյունակ 1 Էջ 679
ՍԻԿ «ցեխ, տիղմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 212) բխեցնում է իրանական *sik «ավազ» նախաձեւից (՞)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սկախառն, սկանալ, սկիլ, մանրասիկ, տղմասիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 212
Էջ 681, սյունակ 1 Էջ 681
ՍԻՍԵՌՆ (սեռ. սիսեռան, սիսռան) «սիսեռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'eik'eron- (անմիջական նախաձեւ՝ *k'ik'er-) եւ այլ ձեւերի կողքին
Կրկնավոր այս ձեւը առկա է նաեւ կովկասյան լեզուներում, որոնց կապի բնույթը հնդեւրոպական ձեւերի հետ պարզ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սիսեռնախորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. (մակեդ.)
κίκερροι
լատ.
cicer
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 601, 612
Էջ 681, սյունակ 1 Էջ 681
ՍԻՐԱՄԱՐԳ (սիրամարք), -ի, -աց «սիրամարգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *sinamarg «չինաթռչուն»
ժողովրդական ստուգաբանությամբ դարձած սիրամարգ (-մարգ-ը կա նաեւ լորամարգ բառում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սիրամարգաշատ, սիրամարգածաղիկ, սիրամարգաձեւ, սիրամարգային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 219
Տե՛ս նաեւ
Էջ 682, սյունակ 1 Էջ 682
ՍԻՒՆ (-եան, ուշ՝ -ի) «սիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'iōn-
հայ-հունական զուգաբանութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սիւնակ, սիւնեակ, սիւնաձեւ, սիւնակեաց, սիւնեայ, սիւնազարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κίων
Մատենագիտություն
H. AG 490; Աճ. ՀԱԲ 221