Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված · Էջ 82 / 118
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 523, սյունակ 1 Էջ 523
ՄԵՏՈՒՂՔԵԱՆ (մետուղբեան, մետուլփեան) «հրաշափառ, երկնային»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կապ ունի ուղփ-ի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 307
Տե՛ս նաեւ
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԼՀԵՏ «ուրացող, հավատուրաց»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mulhid
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 328
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԻԹԱՐ «մխիթարություն, սփոփանք, մխիթարող»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Չունի հավաստի ստուգաբանություն: Մառը եւ նրա հետեւողությամբ Աճառյանը (ՀԱԲ 3, 328-329) բխեցնում են մի խիթար «մի վախենա, հոգ մի տանիր» կապակցությունից, որ կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխիթարել, մխիթարական, անմխիթար
Մատենագիտություն
ՀԱԲ 328-329
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԿԻԼ «լխկել, հոտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meuk- «լպրծուն, սահել» (անմիջական նախաձեւ՝ *meuk/g-)
թերեւս կապ ունի հնդեւրոպական *meuk/g- «լպրծուն, սահել» արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. mucor «բորբոս»
կիմ. mign (*mūkino) «ճահիճ»
Տե՛ս նաեւ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿԱՆ -ի, -աց, նաեւ -ունք «մարմնի մսոտ անդամ, մեջք, թիկունք մակերեւույթ (ջրի), ազդր, մկան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կազմված է մուկն բառից (թերեւս բաղարկված մսան ձեւի հետ):
Տե՛ս նաեւ
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԿԹԱԼ (մքթալ, մքքել) «ծաղրել, ծիծաղել, քրթմնջալ, տրտնջալ, դժգոհել»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
թերեւս բնաձայնական կազմություն, որ զուգահեռներ ունի հնդեւրոպական *mu- բնաձայնական արմատից կազմված բառերի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՆՁԵՂ «բեղի, կնճնի, մոծակենի, մոծակի ծառ»
Ստուգաբանություն
նոյնն է մժեղ/խ բառի մնջեղ/խ տարբերակի հետ, քանի որ բեղի-ն կոչւում է նաեւ «մոծակի ծառ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 335
Տե՛ս նաեւ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇԱՄ «մի բոյս»
Ստուգաբանություն (թերեւս)
կապ ունի մաշմն բառի հետ (ըստ Ալիշանի)
Տե՛ս նաեւ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇԵԼ (բրբ. մշրել) «մանրել, փշրել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ծագումով կապուած է մաշել (*< մարշել) բայի հետ (տե՛ս)։ քիչ հաւանական է կապը հնդեւրոպական *mei- «կասեցնել» արմատի հետ։ Բրբ. ր-ն այս դեպքում կամ *մրշել ձեւի մնացորդն է, կամ փշրել բայի ազդեցութեան արդիւնք
Տե՛ս նաեւ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇՆԻԼ «ակնապիշ նայել»
Ստուգաբանություն
Եթե կապ ունի աշնուլ բայի հետ, ապա հնարաւոր է արեւմտակովկասեան ծագումը
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 602
Տե՛ս նաեւ