Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 82 / 411
ԴԱՍՏԱՐԱԿ
«ոսկրածուծ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Աճառեանը (ՀԱԲ 1, 628) եզրակացնում է «ոսկրածուծ» իմաստը «Եւ այլք` ի ջերմ հողմոյ եւ ի ցրտոյ, որ մտաներ ի դաստարակ ոսկերացն նորա եւ չորացուցանէր զձեռսն» հատուածից, սակայն կարելի է հասկանալ «ձեռքի ե...»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
ԴԱՍՏԻԱՐԱԿ
(-ի, -աց)
«դաստիարակ, ուսուցիչ, խնամակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dastyārak
հմմտ. պ. dastyār «օգնական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաստիարակել,
դաստիարակապես,
դաստիարակութիւն
Նոր՝
դաստիարակիչ, դաստիարակչուհի, դաստիարակչական
դաստիարակիչ, դաստիարակչուհի, դաստիարակչական
Մատենագիտություն
H. AG 135;
Աճ. ՀԱԲ 628
ԴԱՏ
(-ի, -ից, հազվադեպ՝ -ու)
«դատ, դատաստան, իրավունք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dāt
հմմտ. մ. պ. dāt, հ. պ., ավ. dāta
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատել,
դատակնիք,
դատապարտել,
դատապարտիչ,
դատավճիռ,
դատարան,
դատավետ,
դատափետել,
բռնադատել,
դատողութիւն
Նոր՝
քննադատել, դատական, դատապաշտպան
քննադատել, դատական, դատապաշտպան
Մատենագիտություն
H. AG 136;
Աճ. ՀԱԲ 629
Տե՛ս նաեւ
ԴԱՏԱԽԱԶ
(-ի, -աց)
««դատահարույց, ամբաստանող» (նոր՝ «դատախազ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dāt-xvāz
(*xvāz՝ xvāstan «ցանկանալ, ուզել» բայի արմատը)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատախազութիւն,
դատախազել,
դատախազանք
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 522
ԴԱՏԱՏԵԼ
(դատակել)
««ծանակել, անարգել» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կազմված է դատ արմատից՝ -ատ ածանցով
ԴԱՏԱՐԿ
(-ի, -աց)
(բրբ. դարտակ)
«սնամեջ, պարապ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական dardag
(հավանաբար)
«դուրս քաշված, պոկված հանված, կորզված»
փոխառություն իրանական աղբյուրից՝ դրափոխությամբ. հմմտ. մ. պ. dardag «դուրս քաշված, պոկված հանված, կորզված»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատարկաբան,
դատարկաժամ,
դատարկաձեռն,
դատարկանալ,
դատարկանձն,
դատարկապորտ,
դատարկութիւն
Նոր՝
դատարկախոս, դատարկել
դատարկախոս, դատարկել
Մատենագիտություն
Vahman, AWN 261;
Ջահ. None
ԴԱՏԱՒՈՐ
(-ի, -աց)
«դատավոր, կառավարիչ, իշխան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dātvar
Աղբյուր՝ իրանական dātobar
հմմտ. մ. պ. dātvar, dātobar (-var վերջածանցը հայ. -աւոր ածանցի հետ բաղարկվել է եւ ստացել հայկական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատաւորանոց,
դատաւորարան
ԴԱՐ
II
(-ի, -ից)
«բարձրավանդակ, զառիվայր բարձրություն, հրվանդան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher-
«ցատկել, ոստնել»
(անմիջական նախաձեւ՝ *dhər-)
իմաստի յուրահատուկ զարգացմամբ, ինչպես հունարենում... Թեեւ կա դարաւանդ, որ խոսում է ամբողջ կազմության հնարավոր իրանական ծագման մասին (հմմտ. band), բայց սա կարող է լինել բարձրաւանդակ տիպի կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարահոս,
դարակ,
դարափն,
դարափոս,
դարուփոս,
դարափոյլ,
դարափլակ,
դարավէժ,
դարաճակատ,
դարաւանդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θρωσμός «բարձունք, դար»
Մատենագիտություն
Ջահ. None
ԴԱՐԱԿԵԼ
(դարանակել)
«ճանաչել, հասկանալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dar
«պահել, մտքում պահել, հասկանալ»
Դար- արմատը ծագում է իրանական աղբյուրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
dar «պահել, մտքում պահել, հասկանալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 632
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։