Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 814 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 614, սյունակ 1 Էջ 614
ՉՔ (չքատակ, չքել, չքանալ, չքնաղ)
Բնիկ հնդեւրոպական
Ծագում է չիք ձեւից, բայց պարզ չէ չքնաղ-ի կազմությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չքատակ, չքել, չքանալ, չքնաղ
Էջ 614, սյունակ 1 Էջ 614
ՉՔՆՏՈՒՐ «ճակնդեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. čukundur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 635
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԳ (բ. պաչ) «համբոյր»
Բնաձայն
(շրթունքների շարժումն ընդօրինակող) կազմութիւն, որի նմանակները կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պագանել, երկիր պագանել, երկրպագու, երկրպագութիւն
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԶՐՊԱՆՃ «բանգի (բոյս) հունդ» (բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. bazr (bizr) «հունդ, սերմ»
Աղբյուր՝ արաբ. banj «բանգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 3
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԹՈՒՐ ««մեղայ» (ԲՀ)»
Անստույգ
Ծագումն անյայտ է:
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԺԻՏ «թռչնի ծուղակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. παγίς
Մալխասեանց, ՀԲԲ 4, 3 (հուն. γ-ի հայ. ժ արտասանութեան համար հմմտ. նաեւ մաժառոս):
Մատենագիտություն
ՀԲԲ 3
Տե՛ս նաեւ
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԼ I ««պաղ կամ ձիլ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական
Պաղ-ի (ո՞ր) տարբերակ՝ լ/ղ հերթագայութեամբ:
Տե՛ս նաեւ
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԼ II «քարաժայռ, քար»
Անստույգ (թերեւս)
թերեւս նոյնն է պաղանձաւ-ի պաղ-ի հետ: - Աճառեանը (ՀԱԲ 4, 4), բերելով բարբառային պալ «լայն եւ դուրս ցցուած» բառը, համեմատում է հնդեւրոպական *bal- «ուժեղ» արմատի հետ (°). սրանց հետ կապում է ալպեան pala «քարակոյտ, գերեզմանաքար», balu «քարաժայռ» բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալպեան pala «քարակոյտ, գերեզմանաքար»
ալպեան balu «քարաժայռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
Տե՛ս նաեւ
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԼԱՏՆ (-ան, ուշ՝ -ի, -ից) (պաղատն) «պալատ, արքունիք, արքունական վրան, արքունի գանձ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Παλάτιον < լատ. palatium
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պալատական, պալատանման
Մատենագիտություն
H. AG 370; Աճ. ՀԱԲ 4
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԼԱՏՈՒՐ (բալադուր, պալարտուկ, պլատար) «բալատուր (սխտորազգի մի ծառ)» (բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. baladur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4