Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված · Էջ 81 / 170
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 402, սյունակ 1 Էջ 402
ԿԶԱԿ (-ի, -աց) «կզակ, ներքին ծնոտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *gu-g(h)-) *-ակ ածանցով
հ.-ե. զուգահեռները *g-ով են, թեեւ իրանական, բալթիական, սլաւոնական խմբերում *g(h)-ի եւ *g(')-ի արտացոլումները չեն տարբերւում, հայերենում էլ *-ugh- եւ *ugh- տալիս են -ուզ: Սակայն հնարաւոր է ամբողջական փոխառութիւն իրանական աղբիւրից (հնդեւրոպական *kug- *keu- «ծռել» արմատից), թեեւ այդպիսին չի հաւաստւած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կզակահաց
Նոր՝
կզակակալ, կզակային
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. վ. գ. kugel «գնդակ»
գ. kogal «կլոր լեռնագագաթ»
նորվ. kjūka «գունդ»
խոլ. kjūka «մատնակոճ»
լիտվ. guga «(փոքր) սապատ»
ռուս. гугля «ելունդ»
պ. güzak «ոտքի կոճ»
լիտվ. gùžus
լեհ. guz «ելունդ»
Մատենագիտություն
ն. վ. գ. None
Էջ 402, սյունակ 1 Էջ 402
ԿԶՈՒԿ «սալորենի» (բբ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կազմուած է կզ- (կուզ կամ կիզ) արմատից՝ -ուկ ածանցով: Այդ արմատը կարող է կապւած լինել «կլորութիւն» ընդհանուր իմաստի հետ: կապ ունի՞ արդեօք հ.-ե. *geu-gh- կամ *gei-gh- ձեւերի հետ (*gei- կամ *geu-) «ծռել»:
Էջ 402, սյունակ 1 Էջ 402
ԿԷԶ (կիզ-) «կիզում, այրում»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս պատահական է նմանութիւնը թիւրք.-թաթար. գəz «վառւել, բոցավառւել, կարմրել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիզող, կիզելի, կիզուց, արեգնակէզ, հրկէզ, հրկիզել, ածխակէզ, արեւակէզ, անկէզ, դժոխակէզ, ցրտակէզ, երկնակէզ, դիւրակէզ, ողջակէզ, ողջակիրել
Էջ 404, սյունակ 1 Էջ 404
ԿԻԹ (-ոյ) «ընտանի կենդանու տված արդյունքը (կաթ, ձու, կաթնամթերք), կթում, կթվածք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯ēt- «խեժ, ձյութ» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯et-)
արմատից, որ կարող էր ունենալ նաեւ ավելի լայն իմաստ (հմմտ. խեժ «ծառի խեժ» եւ «անասնախեժ»)
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. kôda «դալ, խեժ»
նորվ. kvoeda «դալ, խեժ»
Տե՛ս նաեւ
Էջ 405, սյունակ 1 Էջ 405
ԿԻՄՈՂԻԿ ««հալվե» (բբ)»
Ծագումն անհայտ է
Էջ 405, սյունակ 1 Էջ 405
ԿԻՆ (-ոջ, -աւ, կան-ամբ, կան-այք, -անց, -ամբք) «կին»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷen- «կին» (անմիջական նախաձեւ՝ *gʷenā-)
Աղբյուր՝ ակկադ. qinnatum (թերեւս) «հետույք, հետեւի կողմ»
Աղբյուր՝ վրաց. ukan (թերեւս) «հետո, հետեւում»
Աղբյուր՝ մեգր. keni (թերեւս) «դեպի հետ»
Բնիկ հնդեւրոպական՝ *gʷenā- «կին» արմատից։ սեմական կամ քարթվելական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնութիւն, զ-կնի, կնահան, զկնընթացաբար, կնամոլ, կնամոլի, կնասեր, կնամարդ, կնամարդի, կնատրութիւն, կնատիլ, կնահաճոյ, կնոջածին, կնոջական, կնոջասեր, կանամբի, կանանի, կանանոց, կանանցաբարոյ, կանանցածին, կանանցական, կանանցահանդերձ, կանացի, կանացաբար, անկին, բազմակնութիւն, երկկին, միակին, կննարմատ, քեռակին, տագերակին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gna ((*gʷnā-))
հուն. γυνή
հ. իռլ. ben
հ. վ. գ. qena
պրուս. gena
հ. սլ. žena
Մատենագիտություն
H. AG 460; Աճ. ՀԱԲ 589; Pok. IEW 473-474
Էջ 406, սյունակ 1 Էջ 406
ԿԻՊ «կիպ, կպած, հարած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gᵘēbh- «լորձնոտ, կպչուն, մածուցիկ»
բնիկ հնդեւրոպական՝ *gᵘēbh- «լորձնոտ, կպչուն, մածուցիկ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կպ(չ)իլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
իսլ. kvap(i) «դոնդող, դոնդողանման նյութ»
Էջ 406, սյունակ 1 Էջ 406
ԿԻՐ I (-ոյ) «կիր, սպիտակ խաղավարտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. giru
Աղբյուր՝ արամ. (՞)
Աղբյուր՝ արաբ. gīr
Հ. Բեյլին (DKS 603) նշում է խոտա-սակ. cirāminai «կավե» զուգահեռը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրագործութիւն, կրազուր, կրակապ, կրահամ, կրաշաղախ, կրաջուր
Նոր՝
կրախառն, կրահող, կրային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 457; Ջահ. ՀԼՊ 457
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՐԷԼԷ(Ի)ՍՈՆ (կիրէլէսօն, կիրիլէիսօն) «տէ՛ր, ողորմեա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κύριε
Աղբյուր՝ հուն. ελέησον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 594
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՑ «մոտ, կպած, միասին, ճանապարհների կցատեղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geit- «հարեւան կամ կից լինել» (անմիջական նախաձեւ՝ *geit-so- կամ *geit-sk-) արմատի վերականգնումը հեղինակինն է
Ավելի քիչ հավանական է փոխառություն լինելը արեւելակովկասյան աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կցեմ, կցան, կցորդ, կցորդող, կցուած, կցկտուր, կցկցութիւն, կցխանի, կցղաք, կցիր, ձայնակից, գոռակից, գործակից, ժամանակակից, ժառանգակից, իւրակից, լծակից, խաչակից, ծառայակից, կենակից, նիզակակից, հանցակից, գաղափարակից, մեղսակից, կիցք, կիցսընկեց, կցուտող, կցածեմ, կցարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γείτων «հարեւան, դրկից»
հուն. γειτόσυνος «հարեւան» (հայ-հունական զուգաբանություն)
տինդ. kicv «հանգույց»