Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված
· Էջ 81 / 118
ՄԱՏՆ
II
«բլուր, բարձունք հողակոշտ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. matn
(պատահական)
Աճառեանը (ՀԱԲ 3, 271) միացնում է մատոյց «զառիվեր» բառին (տե՛ս մատ-) եւ արաբ. բառի հետ նմանութիւնը համարում է պատահական:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 271
Տե՛ս նաեւ
ՄԱՏՆԵՐ
«սակաւահող, նոսրահող»
Ստուգաբանություն
Նոյնն է մատն «բլուր, բարձունք, հողակոշտ» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 271
Տե՛ս նաեւ
ՄԱՐՄԱՇ
«նուրբ բարակ գործվածք»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. marmaši
«նույնիմաստ»
Վրաց. marmaši նույնիմաստ բառի հետ միասին փոխառություն արեւելյան մի աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմաշե,
մարմաշեայ
ՄԱՐ(ՈՒԹԻՒՆ)
««մոլորութիւն» (բբ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *smer-
«մտքում դնել, հիշել, հոգալ»
Թերեւս կապ ունի հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել» բայի հետ, որ չունի հավաստի ստուգաբանութիւն, եւ որ հակված են կապելու հնդեւրոպական *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ» արմատի հետ, որից բխեցվում է հայ. մորմոք բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարամիտ,
մարութիւն,
մարդատողական,
մարդամարտուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել»
Տե՛ս նաեւ
ՄԱՑԱՌ
(բ. մացակ «արմատ»)
«մացառ, թփուտ. խիտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mak-
«տորորել, ճմլել, սեղմել»
(անմիջական նախաձեւ՝ *mak-so-)
Ինչպես ցույց է տալիս մացառ եւ մացակ ձեւերի զուգադրումը, արմատն է մաց. սա կարելի է, թերեւս, համեմատել լատ. maceria «ցանկապատ, կավաշեն պատ» բառի հետ, որ հակված են բխեցնելու հնդեւրոպական *mak- արմատից. այս դեպքում, թերեւս, *mak-so > մաց:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
maceria «ցանկապատ, կավաշեն պատ»
ՄԱՒՏ
(մօտ)
«մոտ, մոտիկ»
Բնիկ հնդեւրոպական
Նույնը մատ- արմատի հետ. ւ-ի համար հմմտ. յատ-յաւտ (յօտ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատչիլ,
մատտալուտ,
մատտակա,
մատտակաց,
մատտաւոր,
մարդամատ,
չարամատ,
մօտաւորապէս
Տե՛ս նաեւ
ՄԱՔԱՌ
«կռիվ, պայքար, վեճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *makh-?
Ակնհայտ զուգահեռ ունի հուն. μαχή «կռիվ, պայքար, վեճ», μάχεσθαι «մաքառել, պայքարել» բառերի հետ, եւ կարելի է, թերեւս, բխեցնել միեւնույն աղբյուրից (*makh-?):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաքառում,
մաքառիլ,
մաքառող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μαχή «կռիվ, պայքար, վեճ»
հուն.
μάχεσθαι «մաքառել, պայքարել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։