Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 81 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 254, սյունակ 1 Էջ 254
ԹԱԽԱՆՁ (թախանձ, թաղանձ) «աղաչանք, պաղատանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *te(n)k- «(ձեռքը) մեկնել, խնդրել» (անմիջական նախաձեւ՝ *təkh- կամ *tə(n)kh-)
հայ-գերմանական իմաստային զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թախանձել, թախանձելի, թախանձութիւն, թախանձալից, ոգեթախանձ, բազմաթախանձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. thiggiam «թախանձել, աղաչել, պաղատել»
հ. վ. գ. dicken «աղերսել, մի բան խնդրել»
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՆԹ (-ոյ, -ի, -աց) (թաղանդ) «բարակ մաշկ, բաղիրթը պատող ճարպ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel- «հարթ, հարթ գետին, տախտակ»
Ավելի քիչ հավանական է *stel- «փռել» արմատից, որտեղից՝ հայ. առաստաղ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղանթադեղ, թաղանթազարդ, թաղանթապատել, թաղանթիլ, թաղանթեայ, թանձրաթաղանթ, լուսաթաղանթ, ծովաթաղանթ, հրաթաղանթ
Նոր՝
թաղանթածածկ, թաղանթանյութ, թաղանթաշերտ, թաղանթավոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tala «հարթություն. ձեռքի ափ, ներբան»
հուն. τηλία «մաղի շրջանակ, տախտակամած»
հ. անգլ. dille «տախտակ, հատակ»
ռուս. по-толок «առաստաղ»
Տե՛ս նաեւ
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՐՆԻ «մի բույս՝ ձելկվա»
Ծագումն անհայտ է
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԹ I «ձվի փառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel- «հարթ. հարթ գետին. տախտակ»
արմատից, որտեղից, թերեւս, հայ. թաղ, թաղանթ
Տե՛ս նաեւ
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԻԿ «կանկառ»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է բառարանի akanta leukē հոդվածի հայ. տառադարձությամբ՝ ականթաղիկէ. կառն բառահոդվածի ական թաղիկ է կառն մասնատմամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԻՄ ««վիրավորված» (ԲՀ՝ թաղիմ «վիրաւորեալ»)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄ «թշնամի» (բբ)
Ծագումն անհայտ է
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄԲ (-ի, -աց) (թամպ) «թամբ, համետ, կենդանու ազդր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *temp- «ձգել» (անմիջական նախաձեւ՝ *tmp-)
հայ-գերմանական զուգաբանություն: Աճառյանը (ՀԱԲ 2, 148) այս ստուգաբանությունը դնում է կասկածելիների մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբել, թամբահարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. pamb «ուռած, հաստ»
Մատենագիտություն
Pok. IEW 1064-1065; Աճ. ՀԱԲ 148
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄԲԱՏ (թմբատ) «ցնցոտի, բուրջ»
Ծագումն անհայտ է
-ատ-ը կարող է ածանց լինել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբատեակ, թամբատակ, թամբատոց
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄՊԱՐ «քառակուսի գլխաշոր (լատ. ricinum)» (բբ)
Ծագումն անհայտ է