Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 81 / 454
ԳԷԹՍՈՒՐ
«գցած»
(ԲՀ՝ «ձգեալ»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստոյգ բառ: Թերեւս եբրայական որեւէ անվան աղավաղված ձեւ:
ԳԷՇ
-ոյ, -ի, -ից, -ու
««դիակ, պատառ, մարմնի պատառ», (ուշ՝ «վատ, գէջ»)»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ueis-
«հոսել, խոնավութիւն»
Աղբյուր՝ զնդ. vaeša
(թերեւս)
«փտել, նեխել»
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. զնդ. vaeša «փտել, նեխել»: (ըստ Ղափանցյանի): Աւելի քիչ հաւանական է բնիկ հնդեւրոպական ծագման վարկածը՝ *ueis- «հոսել, խոնավութիւն» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիշակեր,
գիշախանձ,
գիշատել,
գիշահոտ,
գիշահոտութիւն,
գիշագէջ,
գազանագէջ,
հոգեգէջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
զնդ.
vaeša «փտել, նեխել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 550;
Pok. IEW 1134
ԳԷՋ
(գէճ) -ոյ
(գէճ)
«խոնավութիւն, թացութիւն, խոնավ, բաց, վավաշոտ, ցանկասեր, ականջի կեղտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *guheid-
«հեղուկ, խոնավ»
(անմիջական նախաձեւ՝ *guhoidhio-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *guhoidhio-` *guheid- «հեղուկ, խոնավ» արմատից: հմմտ. հ. սլ. židŭkŭ «հեղուկ, ջրիկ» (հայ-սլավոնական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիջութիւն,
գիջագոյն,
գիջակն,
գիջագործ,
գիջալից,
գիջին,
գիջանալ,
գիժագոյն,
գիժական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ.
židŭkŭ «հեղուկ, ջրիկ» ((հայ-սլավոնական զուգաբանություն))
ԳԷՍ
I
(-ոյ, ուլ՝ նաեւ ու, -ի, -աց)
«երկար մազ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gēs
Աղբյուր՝ պ. gēs
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիսակ,
գիսաբուղխ,
գիսագերծ,
գիսախոխ,
գիսարձակ,
գիսաւոր,
ետթնագիսեան,
բառագէս,
ոսկեգիսակ,
վերագիսել
Նոր՝
գիսաստղ
գիսաստղ
Մատենագիտություն
H. AG 127;
Աճ. ՀԱԲ 551
ԳԷՏ
(-ի, -աց, -ից)
«իմացող, գիտակ, ծանօթ, բարեկամ, կախարդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ueid-
«տեսնել, գիտենալ»
(անմիջական նախաձեւ՝ *ueid-/*uoid-)
«տեսնել, գիտենալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիտել,
գիտուն,
գիտակ,
գիտահարց,
գիտութիւն,
գիտնական,
անասնագէտ,
մեռելագէտ,
երկնագէտ,
խորագէտ,
տգէտ,
տգիտանալ,
տգիտանք,
չգիտանք,
չգիտուն,
անգէտս,
զանգիտել,
զանգիտանք
Նոր՝
գիտակից, գիտակցաբար, գիտակցական, անգիտակցաբար, ազգագրագէտ, աշխարհագրագէտ, բնագէտ, լեզուագէտ, մասնագէտ
գիտակից, գիտակցաբար, գիտակցական, անգիտակցաբար, ազգագրագէտ, աշխարհագրագէտ, բնագէտ, լեզուագէտ, մասնագէտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
veda «գիտութիւն»
հ. հնդկ.
ved, vid «գիտենալ»
հուն.
οἶδα «գիտեմ»
լատ.
video «տեսնել»
հ. պ.
vēdōtu «գիտենալ»
գոթ.
vitan «իմանալ, գիտենալ»
Մատենագիտություն
H. AG 428;
Աճ. ՀԱԲ 552
ԳԷՐ
(գուէր)
«պարարտ, ճարպոտ, յուղահամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g(u)hei-
«սնել, պարարտացնել»
(անմիջական նախաձեւ՝ *g(u)hai-ro-)
«սնել, պարարտացնել» արմատից (չկա Pok. IEW-ում)։ (հայ-սլաւոնական զուգաբանութիւն): Ջահ. ՀԼՊ 127 (կասկածելի է *ghei- > գէ անցումը՝ փոխանակ ջէ-ի. սլավ. ձեւերը հակուած են կապելու *guei- «ապրել, կեանք» արմատի ձեւերի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիրանալ,
գերանալ,
գիրութիւն,
գիրապարար,
գիրացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
չեխ.
žir
լեհ.
żer (zyr) «սնունդ, կերակուր»
ռուս.
жир «ճարպ»
ռուս.
жирный «ճարպոտ» (ըստ Լիդենի եւ Ղափանցյունի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553;
Ֆասմեր ԷՍՐՅԱ 56;
Ջահ. ՀԼՊ 127
ԳԺԱՏ
«մոմ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս սխալ ընթերցման արդիւնք՝ «*մաղթ. բարկժատ» կարդալու փոխարեն կարդացվել է «մաղթբար գժատ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։