Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 81 / 764
ԱՐՋԱՍՊ(Ն)
(առջասպ)
«քիմիական մի նիւթ, ծծմբատ»
(քիմիական)
Փոխառություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *ergu-/*orgu-
«մութ»
հ.-ե. արմատ՝ *reduos-
«մթություն»
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար)
Այստեղից փոխառուած են նաեւ կովկասեան բառերը՝ վրաց. arjakela, arjioka «արջնդեղ», չեչ., ինգ. arzi «սեւ», որոնք Աճառեանը (ՀԱԲ 1, 336) համարում է հայերեն արջ, արջն ձեւերի աղբիւրը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջասպաներկ,
արջասպնագոյն,
արջասպախառն,
արջասպային,
արջասպուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
arjakela, arjioka «արջնդեղ»
չեչ.
arzi «սեւ»
ինգ.
arzi «սեւ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 336;
Ջահ. ՀԼՊ 609
ԱՐՋՆ
«սեւ. մութ, մթին»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *arj
«մութ, մթին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջնագոյն,
արջնաբոլոր,
արջնագուս,
արջնազգեստ,
արջնաթոյր,
արջնայեցող,
արջնատես,
արջնատեսակ,
արջնազգեցեալ,
արջնդեղ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 609
ԱՐՎԷՍ
««հալվէ» («սապո»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀλόη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337
ԱՐՏ
II
«արտա-, դուրս»
Բնիկ հնդեւրոպական
Նոյնն է արտ «արտ» բառի հետ՝ վերջինիս լայն իմաստով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտաք-,
արտաքս,
արտաքսել,
արտաքին,
արտաքոյ,
արտաքուստ,
արտաքնոց,
արտուղի,
արտառութիւն,
արտաբերել,
արտադատել,
արտադրել,
արտազատել,
արտունութիւն,
արտանութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ԱՐՏԱԼԱՅ
«տավարի ազդրի փափկամաս, դրանից պատրաստված կերակուր»
Փոխառություն
Աճառյանը (ՀԱԲ 1, 338) համարում է վրացերենից, բայց սա եւս պետք է փոխառյալ լինի։
Մատենագիտություն
ՀԱԲ 338
ԱՐՏԱԽՈՅՐ
I
«թագ, Լուսնթագ (մոլորակ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *art(a) + xorāk
«գլխարկ, սաղավարտ, թագ»
«գլխարկ, սաղավարտ, թագ» (>հայ. խոյր տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտախուրել,
արտախուրիլ
Մատենագիտություն
H. AG 160;
Աճ. ՀԱԲ 340;
Աճ. ՀԱԲ 392
Տե՛ս նաեւ
ԱՐՏԱԽՈՅՐ
II
«մի բույս»
Փոխառություն
ԱՐՏԱԽՈՒՐԱԿ
«թագ, գլխարկ, ծածկոց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական arta-xōr-ak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտախուրակել
Տե՛ս նաեւ
ԱՐՏԱԿԷՏ
(-ի, -ից)
«?»
Ստուգաբանություն
Ակնհայտորեն կազմված է արտա- եւ կետ բաղադրիչներից եւ «կետ կարթիւ արտակիտիւ» տեքստաշարում հակադրվում է կետ բառին։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։