Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 805 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՈՐՈՆ
«չոր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոնալ
ՈՐՈՆԵԼ
«փնտրել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ereu-
«որոնել, հետազոտել»
(անմիջական նախաձեւ՝ *orou-ne- (°))
Աճառյանը ժխտում է ձեւահնչույթային նկատառումով, բայց հմմտ. Jahukian, 1990, 12
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոնողութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐρεουνάω «հարցնել, որոնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 585;
Jahukian 12
ՈՐՈՇ
(որիշ, որուշ, ուրուշ)
«զատ, առանձին, հեռու, որոշ(ակի) աստիճան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ere-
«խառնխուռն, նոսր, հեռու կանգնած, իրարից հեռանալ»
(անմիջական նախաձեւ՝ *oroskh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոշել,
որոշտել,
որոշումն,
անորոշական,
հաստորոշ,
բացորոշել,
հակորոշել,
դիւրորոշել,
դժուարորոշ,
բազմորոշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὁρίζω «բաժանել, անջրպետել»
լիտվ.
irti «քայքայվել, պատռվել»
ՈՐՈՋ
-ի, -աց
(օրոջ, արոջ)
«գառնուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er-
«մանր եղջյուրավոր անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *ero-)
Աճառյանը կասկածելի է համարում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոջակ,
որոջիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἔριφος «ուլ»
լատ.
aries «խոյ»
հ. իռլ.
heirp «այծ»
պրուս.
eristian «գառնուկ»
Մատենագիտություն
Pok IEW 326;
Աճ. ՀԱԲ 586
ՈՐՈՎԱՅՆ
-ի, -ից
«փոր, որովայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *krep-
«մարմին, կերպարանք»
(անմիջական նախաձեւ՝ *krop-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որովայնապատ,
որովայնամոլութիւն,
որովայնախոս,
դժոխորովայն,
համորովայն,
անձորովայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիզ.
href «փոր, որովայն»
հ. անգլ.
hrif «արգանդ, փոր, որովայն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
ՈՐՈՏ
«ամպերի գոռգոռոց»
Ստուգաբանություն
ՈՐՈՅԵԼ
«կարծել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ՈՐՋ
(-ի)
«գազանի բոյն, որջ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որջանալ,
որջասոյզ,
որջարան
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։