Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 804 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՂԱՆ (որղեն) «երգեհոն» (երաժշտ.)
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՄ(Ն) (-ոյ) «պատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ark- «պաշտպանել, փակել, կողպել» (անմիջական նախաձեւ՝ *orkmō-) *ark- արմատի մի տարբերակն է
Բնիկ հնդեւրոպական՝ *orkmō-` *ork- արմատից, որ *ark- «պաշտպանել, փակել, կողպել» արմատի մի տարբերակն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որմզդորմայն, որմածակ, որմածեպ, որմայեց, որմաշէն, որմարգել, միջնորմ, քաղաքորմ, բաբորմ
Նոր՝
որմնադիր, որմնախորշ, որմնանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. արգել-ք
հուն. ἀρκέω «պահել, պաշտպանել, դիմադրել, հետ մղել»
լատ. arceo «փոխել, ...»
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՄԻՍԿ (-ի) «վզնոց, մանյակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὁρμίσκος
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 583
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՄՈՔ «մի չափ՝ արդու, արտարոս»
Անստույգ
Աղբյուր՝ դպտ. ertōb
Աղավաղված տառադարձություն՝ դպտ. ertōb-ի՝ փոխանակ որտոբ-ի, որ այլ աղբյուրներում առկա է արդու, արտարոս ձեւերով
Մատենագիտություն
H. AG 342; Աճ. ՀԱԲ 338; Աճ. ՀԱԲ 583 -584
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈԳԱՅԹ (- ի, -ից) «թակարդ, ծուղակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *reu- «պատռել, քանդել, փորել» (անմիջական նախաձեւ՝ *ro-) կազմված է -այթ վերջածանցով
Կազմված է -այթ վերջածանցով․ (հմմտ. ճառագայթ)՝ որոգ արմատից, որ, թերեւս, ծագում է հնդեւրոպական *ro- ձեւից՝ *reu- «պատռել, քանդել, փորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոգայթել, որոգայթադիր, գաղտնորոգայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. ров «փոս, խանդակ»
Տե՛ս նաեւ
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈԹ (որոտ) «գավաթ, մի հեղուկաչափ»
Ծագումն անհայտ է
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՃ I (օրոճ, բ.՝ երուճ, օրօճիկ) «մի բույս, մի կակղամորթ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոճիկ
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՃ II (որոջ, բ.՝ արոճ) «որոճում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *red-, *rōd- «քերել, փորել, մանրել, կրծել» (անմիջական նախաձեւ՝ *rodi-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոճել, որոճային, մահորոճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. rōdo «կրծել»
հ. վ. գ. rāzi «կծու»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՃԵԼ «հնազանդվել»
Ծագումն անհայտ է
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՄՆ «հացազգի մի մոլախոտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոմնաբեր, որոմնատեսակ, որոմնացան