Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դա» որոնման արդյունք՝ 1597 բառահոդված · Էջ 80 / 160
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՅԹ (ծայդ, ծաթ, ծաղ) «կիսահավատ, կիսադավան»
Փոխառություն
Աղբյուր՝ գնչուական ձաթ «ցեղի անուն»
գնչուական ձաթ ցեղի անունից, որ հնդկական ծագում ունի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 442
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆԱԿ -ի, -աց «խայտառակ(ութիւն)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կազմուած է բնիկ հնդեւրոպական ծան- արմատից՝ -ակ վերջածանցով՝ «ճանաչել տալ, յայտնի դարձնել» իմաստային անցումով: Աւելի քիչ հաւանական է կապել ծաղ «ծաղր» արմատի հետ՝ ենթադրելով *l/*n հերթագայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանակել, ծանակութիւն, ծանականք, անծանակ, ծադանակակ, ծովածանակ
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆԾԱՂ (ճանճաղ, ծանծախ) «ծանծաղ, ոչ խոր»
Անստույգ
Կրկնաւոր կազմութիւն՝ անծանօթ *ծան (կամ *ծաղ) արմատից (հմմտ. դանդաղ): Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանծաղամիտ, ծանծաղուտ, ծանծաղապէս
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆՐ -նու, -նունք, -նանց «ծանր, ծանրաշարժ, դանդաղաշարժ, սաստիկ, խիստ, դաժան, հղի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրացական con- (թերեւս) «կշռել»
Քիչ համոզիչ է ըստ հոլովական ձեւաւորման, որ հիշեցնում է հնդեւրոպական ծագման մանր, փոքր բառերի հոլովումը, եւ ըստ ձայնաւորման (անբացատրելի է ա-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանրանալ, ծանրութիւն, ծանրանաւել, ծանրաբուն, ծանրաբան, ծանրախաւս, ծանրանդամ, ծանրաբեկ, ծանրաբեռն, ծանրագին, գլխածանրիլ
Նոր՝
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
Տե՛ս նաեւ
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՌ (-ոյ, -աւք) «ծառ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ers- «ոլորել, ծռել, ճյուղերից, թփերից հյուսել» (անմիջական նախաձեւ՝ *g'rso-)
ոլորել, ծռել, ճիւղերից, թփերից հիւսել» (ծառ < g'rso-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծառանալ, ծառացուցանել, ծառատունկ, ծառաստան, ծառազարդար, ծառավերաց, մեծածառ, քաջածառ, խտածառ
Նոր՝
ծառախիտ, ծառածածկ, ծառուղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. (կրետ.) γαρρα «ցուպ, գավազան»
հուն. γερρον «ճյուղերից հյուսված բան»
հ. իսլ. kjarr «թփուտ, թավուտ, մացառուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446; Pok. IEW 392
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՌԱՅ (-ի, -ից) «ստրուկ, ծառա, սպասաւոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ers- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *g'rsāti-)
*g'rsāti-` *g'ers- «պտտել, ծռել» արմատից, որտեղից նաեւ հայ. ծառ, ծուռ «պտտուող, շրջող» նախնական իմաստով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծառայել, ծառայանալ, ծառայական, ծառայաբարոյ, ծառայազն, ծառայակից, ծառայապատում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. kerren «դարձնել, շրջել»
Տե՛ս նաեւ
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՌԱՆ «առնանդամ»
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «ուստոր, որդի»։
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՌ(Ի)Գ (-ու) (ծառուգ?) «եղջիւրաւոր մի կենդանի»
Ծագումն անհայտ է
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՒԱԼ (-ի, -աց) «ծաւալ, սփռուածք, տարածում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'eu- «շտապեցնել, շտապել»
Իմաստով հեռու է հնդեւրոպական *g'eu- «շտապեցնել, շտապել» արմատից։ Միւս կողմից՝ անհայտ է հարաբերութիւնը բաւալ, տապալ, ճապաղ բառերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաւալիլ, ծաւալանալ, ծաւալումն, բոցածաւալ, լայնածաւալ, խաղաղածաւալ, լուսածաւալ, ծաղկածաւալ, գեղեցկածաւալ, գերածաւալ, ծովածաւալ
Նոր՝
ծաւալուն, ընդարձակածաւալ, меծածաւալ
Տե՛ս նաեւ
Էջ 361, սյունակ 1 Էջ 361
ԾԱՒ (ծաւիր, ծաւիկ) «ծովաչյա, կապուտաչյա, կապույտ»
Անստույգ (թերեւս)
ծով բառի ձայնդարձային եւ -ի ածանցով ձեւ: Ավելի քիչ հավանական է արմատը փոխառություն համարել հյուսիսկովկասյան «երկինք» նշանակող բառերից (հմմտ. լեզզ., դարգ. ccaw):