Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 112 բառահոդված (էջ 8/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 493, սյունակ 1 Էջ 493
ՃԻՌ (-ի-ա) «խաղողի փոքրիկ (սակաւահատ) ողկոյզ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԿՈՅԹ -ի, -աց (ճկոյթն, -ան, ճկոյթ, -ու) «ճկոյթ, ամենափոքր մատ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թէ կազմուած լինի ճկել բայից, աւելի հաւանական է, թերեւս, Աճառեանի կարծիքը (ՀԱԲ 3, 204-205) քարթվելական աղբիւրից ծագելու մասին։
Զուգաբանություններ այլ լեզուներում
զան.
culu kiti
«փոքր մատ» (culu «փոքր» եւ kiti «մատ»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 204-205
Տե՛ս նաեւ
Էջ 496, սյունակ 1 Էջ 496
ՃՈՐՏ «ծառա, սպասավոր, փոքրավոր, ձիապան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճորտութիւն, ճորտատեր, ճորտատիրական
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՈՒԿ (-ան, -ունք) «նորածին, երեխա պատանի, երիտասարդ, սպասաւոր, զինուոր, փոքր ձագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *men- «փոքր, փոքրացնել, առանձին, մեկուսի» (անմիջական նախաձեւ՝ *mǝnu-) *-u-ով հիմքով
-ուկ-ը համարւում է ուշ յաւելում, բայց հնարաւոր է ենթադրել *mǝnu-kon- սկզբնաձեւ՝ *-k-ի (անտեղաշարժ *k) պահպանմամբ՝ -կն (սեռ. -կան), ուղղականում -ն-ի ուշ անկմամբ (-ուկն-ի համար՝ հմմտ. ձուկն, մուկն, արմուկն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանլիկ, մանլուկ, մանլտի, մանկանալ, մանկամարդ, մանկամայր, մանկաբարձ, մանկաբարոյ, մանկապէս, մանկակորուստ, գեղեցկամանուկ, մանկապարտէզ, մանկավարժ, մանկատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μάνυ
«փոքր, քիչ» ըստ Հեսիքիոսի
Մատենագիտություն
H. AG 272; Աճ. ՀԱԲ 255
Տե՛ս նաեւ
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՉ «տղա»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *men- «փոքր, փոքրացնել» (անմիջական նախաձեւ՝ *mṇkio-)
Աճառեանը (ՀԱԲ 3, 256) համեմատում է լատ. mās «տղամարդ, տղա» բառի հետ, որը հնդեւրոպական այլ զուգահեռներ չունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանչուկ, մանչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
manāk
«մի քիչ»
մ. վ. գ.
manc
«պակասութիւն, կարիք»
լիտվ.
meñkas
«թոյլ, սուղ, քիչ, աննշան»
բոխս. B
mänk-
«ստոր լինել, ենթարկուել»
խեթ.
maninku-
«կարճ, մօտ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 138; Աճառեան (ՀԱԲ) 256
Տե՛ս նաեւ
Էջ 509, սյունակ 1 Էջ 509
ՄԱՆՐ (-ու, -ունք, -ունց) (մանտր, մանդր) «մանր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *men- «փոքր, փոքրացնել» (անմիջական նախաձեւ՝ *mǝnu-r)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանրել, մանրիկ, մանրամանր, մանրապատում, մանրատունկ, մանրախիճ, մանրախոտ, մանրավաճառ, մանրանկար, մանրամասն, մանրատառ, մանրէ, մանրադիտակ
Տե՛ս նաեւ
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՍԻՐ (բբ) «ուրախություն, բերկրանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. masārra
Աճառյանը (ՀԱԲ 3, 264) նմանությունը համարում է պատահական եւ տալիս փոքր ինչ տարբեր մեկնաբանություն («masārr, որ հոգնակին է masarrat բառի», փոխանակ՝ «... որի հոգնակին է masarrat)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մասրել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐՃ (-ոյ) (մորճ, մորշ, մորջ) «դալար փոքր ճյուղ, դալար, կանաչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer-(i) «տրորել, շփել» (անմիջական նախաձեւ՝ *morkio- (*morgio-))
միայն *morkio- նախաձեւը կտար *մորճ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորճիկ, մորճուկ, մորճել
Մատենագիտություն
Pok. IEW 737
Էջ 551, սյունակ 1 Էջ 551
ՅԵԿՏԱՆ (յեկոն) «փոքրկություն» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Առնված է Աստվածաշնչի հատուկ անվան մեկնությունից:
Էջ 553, սյունակ 1 Էջ 553
ՅՂԻ «հղի, հղիության մեջ գտնվող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel- «թափել, լցնել / լի» (անմիջական նախաձեւ՝ *plē-)
հ.-ե. արմատ՝ *po-lo- «փոքր» (անմիջական նախաձեւ՝ *pou-)
երկու հնարավոր ստուգաբանությամբ. 1. h.-ե. *pel- «թափել, լցնել», *plē- «լի»։ ... 2. h.-ե. *po-lo-, *pou- «փոքր» ձեւից: Եթե ճիշտ է յղփանալ-ի ստուգաբանությունը, ապա ավելի հավանական է առաջին տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յղութիւն, յղանալ, յղենալ, յղեկիր, յղացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
լի
հուն.
πώλος
«մտրուկ, քուռակ, աղջիկ»
գոթ.
fula
հ. իսլ.
foli
«մտրուկ, քուռակ»
ուլ
—
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 400-401; Pok. IEW 840-841
Տե՛ս նաեւ