Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 160 բառահոդված (էջ 8/16)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 454, սյունակ 1 Էջ 454
ՀԱՎԱՏ -ոյ (աւատ) «հավատ, կրոն, հավատարմություն, վստահություն, ստուգություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խոտա-սակ. hot «կարողանալ, ի վիճակի լինել»
փոխատու լեզու՝ սողդ. awat «հավատ»
հմմտ. խոտա-սակ. hot «կարողանալ, ի վիճակի լինել» (<*fra-vat-), սողդ. awat «հավատ»: - Bailey, DKS 1, 498: Ջահուկյանը նախապես ենթադրել է բնիկ հնդեւրոպական ծագում՝ *hau-` *au- «զգալ, հասկանալ» արմատից, բայց հետո (ՊԲՀ 1995) հանգում է իրանական ծագման վարկածին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւատաւոր, հաւատարիմ, հաւատարմութիւն, առհաւատչեայ, անհաւատ, թերահաւատ, ճշմարտահաւատ, միահաւատ, դիւրահաւատ, հաւատաբնակական, հաւատաքննութիւն, հաւատուրաց, հաւատալ, չաւատալ, չաւատալի, աւատապետ, աւատական
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտա-սակ.
hot
«կարողանալ, ի վիճակի լինել» <*fra-vat-
սողդ.
awat
«հավատ»
Մատենագիտություն
Bailey, DKS 498
Էջ 454, սյունակ 1 Էջ 454
ՀԱՏ I (հօտ) «հոտ, ոչխարների կամ ուրիշ կենդանիների խումբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pā- «սնել, արածեցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւտապետութիւն, հաւտարած, հաւտերեց, հաւտաժողով, հաւտարան, հօտաղ
Էջ 468, սյունակ 1 Էջ 468
ՀՈՒՊ (-ոյ, ուշ` -ի, -ից) «մոտ, կից, սեղմ, անմիջապես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ub- «սեղմել»
Աճառյանը, (ՀԱԲ 3, 124) առանձնացնում է հնից եկող հուպ «մոտ» եւ հուպ «սեղմում, սեղմելը» արմատները եւ երկրորդն է համեմատում հ. հնդկ. ubjάti ձեւի հետ, իսկ առաջինը համեմատում է լատ. sub «տակ, մոտ» բառի հետ, որ ծագում է *sub- ձեւից: Հնարավոր է երկու ձեւերի բաղարկում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հպիլ, հպաբար, հպատուր, հպելիք, դիւրահուպ, երկրահուպ, վաղահուպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ubjάti
«ցած է սեղմում»
լիտվ.
ūbyti
«շտապեցնել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 124
Էջ 471, սյունակ 1 Էջ 471
ՀՐԵՇՏԱԿ (-ի, -աց) (հրշտակ, հրիշտակ) «սուրհանդակ, պատգամավոր, առաքյալ, կանխանշան, հրեշտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *frēštak
հմմտ. պրթ. frēštak, մ. պ. frēštak ավ. fraēštak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրեշտակութիւն, հրեշտակարէն, հրեշտակապետ, հրեշտապետ, հրեշտակագնաց, զուգահրեշտակ, համահրեշտակ
Մատենագիտություն
H. AG 184; Աճ. ՀԱԲ 135
Էջ 489, սյունակ 1 Էջ 489
ՃԱՊՈՒԿ «շտապ, արագ, ճկուն, ծռմռվող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. čāpuk
փոխատու լեզու՝ պ. čāpuk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճապկիլ, ճապկտիլ, ճապկտուիլ
Մատենագիտություն
H. AG 187; Աճ. ՀԱԲ 188
Էջ 492, սյունակ 1 Էջ 492
ՃԵՊ (-ո, -ի-ա) «շտապում, աճապարանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *čap
հմմտ. մ. պ. čapuk (> հայ. ճապուկ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճեպել, ճեպեցուցանել, ճեպընթաց, հապճեպ, հապճեպել, արագաճեպ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197; Ջահ. ՀԼՊ 533
Էջ 493, սյունակ 1 Էջ 493
ՃԻՇԴ (-ի) (ճիշտ) «ուղիղ, ճշգրիտ չափով, ճիշտ, ճշմարիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճշդիւ, ճշդել, ճշդութիւն, ճշտել, ճշտապահութիւն, անճշտապահ
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԿՈՒՌ -ու, -ով «կացին, տապար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նման է սակուր բառին, բայց ինչպիսի՞ն է փոխյարաբերութիւնը։
Տե՛ս նաեւ
Էջ 495, սյունակ 1 Էջ 495
ՃՇԳՐԻՏ (-ի) «ճիշտ, ստոյգ, հաւաստի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ ճիշտ բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճշգրտել, ճշգրտեցուցանել, ճշգրտապէս
Էջ 495, սյունակ 1 Էջ 495
ՃՇՄԱՐԻՏ (-ի, -ի-ա) «ճիշտ, ստոյգ, հաւաստի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճշմարտել, ճշմարտապատում, ճշմարտանման