Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որի» որոնման արդյունք՝ 422 բառահոդված
· Էջ 8 / 43
ԴԵՂ
I
(-ոյ, -աւք, ուշ՝ նաեւ -ի, -ից)
«(կանաչ, դալար) խոտ, դեղաբույս, բուժախոտ, դեղ, դարման, թույն, կախարդանք, մարմինն օծելու անուշահոտ յուղ, աչքի ծարիր, թանաք, արեբ, կպչան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
Այստեղից է նաեւ դեղին գույնանունը: *dhel- «ծաղկել, կանաչել» արմատից՝ *dhal- ձեւի կողքին, որից դալար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղատու,
դեղել,
դեղագիտութիւն,
դեղագործ,
դեղոց,
դեղախոյնկ,
դեղահունդ,
դեղաբուխ,
դեղուն,
անդեղեայ,
անդեղայ,
անթեղայ,
մաղձադեղ,
մկնդեղ,
սեւադեղ,
դառնադեղ,
թմրադեղ,
կապնդեղ,
հացադեղ,
խաշնդեղ,
ծակնդեղ,
դեղագիր,
դեղատոմս,
դեղատուն,
դեղավաճառ,
դեղատուփ,
դեղափոշի,
դեղին
Տե՛ս նաեւ
ԴԵՐԵՒ
«ավերակ, խոպան, ամայի տեղ, փուլ, դատարկ, ունայն, իզուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dherbh-
«աշխատել»
արմատից, որից՝ հայ. դերբուկ, այլեւ լիտվ. dirbti «աշխատել», մ. վ. գ. verderben «մեռնել, խորտակվել, փչացնել, վնասել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերեւանալ,
դերեւանք,
դերեւումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
dirbti «աշխատել»
մ. վ. գ.
verderben «մեռնել, խորտակվել, փչացնել, վնասել»
լիտվ.
dárbas «աշխատանք»
Մատենագիտություն
Pok. IEW 257;
Ջահ. None
ԴԺՊԱՐԻՇՏ
(դժպաշտ-)
«ամբարիշտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dužparišt
Հյուբշմանը (AG 142) համարում է հայկական կազմություն՝ իրանական տարրերով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժպաշտութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 665
ԴԿՈՒՂ
(դկուլ)
«լորի»
Ծագումն անհայտ է
ԴՆԴԵՂ
(դնդող-)
««ալիք, ծփանք» (բրբ.)»
(բրբ.)
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ
ԴՈՅՆ
սեռ. դորին, տր. դմին, գործ. դովին/-իմբ, հգն. ուղղ. դոքին, սեռ.-տր. դոցին, դոցուն(ց), գործ. դովիմբք, դոքիմբք
«այդ, այդ նույն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *to-
-ին վերջածանցով կազմված
ցուցական դերանվանական *to- արմատից՝ -ին վերջածանցով կազմված։ Հայերենում կապվել է 2-րդ դեմքի հետ եւ զուգահեռ է սոյն, նոյն ձեւերին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ta-
հուն.
to
գոթ.
þa
հ. սլ.
to-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 679;
Ջհ. ՍԳԱՅ 147-150
ԵԲԻԶԱՂ
«(ճգնավորի) վերարկու, պարեգոտ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թրք. yaponjak
(թերեւս)
Աճառյանը (ՀԱԲ 2, 4) հիշատակում է Թիրաքյանի նշած այս ձեւը՝ հայ. եաբբնճաք գրությամբ, բայց նշում է, որ «բառարաններում չի գտնվում»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 4
ԵԼԱԿ
(ելագ)
«վարդազգի մի հատապտուղ, գետնամորի»
Փոխառություն
Աղբյուր՝ թթր. yilak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելականոց,
ելակենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 10
ԵՂԵՐԴ
(-ի, -աց, -ոյ, եղերդն, -ն)
(եղրդակ, հիղերդակ, լեղրդակ, լերդակն)
«ճարճատուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«գունանիշ»
որից նաեւ եղեւին, այլեւ, հաւանաբար, եղէգ, եղեզն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղերդակ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։