Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿԱՊԹԱԶԻԿ
«մի տեսակ փուշ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է հուն. ἀκανθαλευκη-ի ականթաղիկ (-է) տառադարձության աղավաղումից
Տե՛ս նաեւ
ԱԿԵԼԴԱՄԱՍ
«գերեզման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀκελδαμά
փոխատու լեզու՝ եբր. aqel
«գյուղ»
փոխատու լեզու՝ եբր. dām
«արյուն»
Ակեղդամա հատուկ անունից, որ նշանակում է «արյան գյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 105
ԱԿԻՏՐԱՓՈՆ
«՞»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἄκυρος
«անիրավազոր, անվավեր»
փոխատու լեզու՝ հուն. -φόρος
«-բեր»
հմմտ. հուն. ἄκυρος «անիրավազոր, անվավեր» (՞) եւ -φόρος «-բեր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 106
ԱԿՆ
(հգն. աչ-ք, այլեւ -ունք, -անթ)
«աչք, հույս, փոս, ական, աղբյուրի ակ, թանկագին քար, բողբոջատեղ, խաչափայտի միջնակետ, ձովաժժմակ», նոր՝ «անիվ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *okʷ-
(անմիջական նախաձեւ՝ *okʷ-n-)
ակն
հ.-ե. արմատ՝ *okʷ-
(անմիջական նախաձեւ՝ *okʷi-)
երկակի թիվ -> աչք
-n-ով հիմքի համար հմմտ. հ. հնդկ. սեռ. aksnak երկակի ձեւի - kṷi > չ անցման համար հմմտ. սլավ. oči (ռուս. очи):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականել,
յականել,
զականել,
ականողիք,
ականատես,
ականաւոր,
ականի,
միականի,
ակնհար,
ակնածու,
ակնահաճոյ,
ակնակայիճ,
ակնարկել,
ակնդի,
ակնիտ,
ակնկոր,
զիջակն,
խայտակն,
կորակնել,
չարակն,
ակնկալութիւն,
անակնկալ,
ակնահաւատ,
ակնանմամ,
ականոց,
ականատ,
ակնատ,
աղբերակն,
ակնաղբիւր,
ականակապ,
ականակերպ,
ականակիտ,
ակնագործ,
ականագոյն,
ոսկեակն,
ակնապիշ,
ակնաբոյժ,
ակնաբուժութիւն,
ակնոց,
ակնոցաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
aksnak
սեռ.
համագերմ.
augō(n)
պրուս.
agins
սլավ.
oči
ռուս.
очи
Մատենագիտություն
H. AG 413;
Աճ. ՀԱԲ 107-108
ԱԿՈՂՈԹ
(ակալութ)
«թիկնապահ, պահապան, ուղեցույց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ բյուզ. հուն. άκόλουθος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109
ԱԿՈՒԹ
(բրբ. «փոքր թոնիր»)
«վառարան, օջախ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *egnis- / *ognis- «կրակ» նախաձեւի հետ:
ԱԿՈՒՄԻՏ
(ակիմիտ)
«կրոնավորական մի կարգ»
(կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ακοιμητος
Մատենագիտություն
H. AG 339;
Աճ. ՀԱԲ 110
ԱԿՐԱՍ
«դեղազանգված, դեղահաբեր»
(բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. aqrās
«qur «հաբ» բառի հոգնակին»
Ճիշտ չէ aqrās ğars «զանգ(ակ)» բառի հոգնակին:
Մատենագիտություն
Ղազ. - Ավետտ. ՄՀԲ 23
ԱՀ
(ահի-, արհ-), -ի, -ից
«վախ, սարսափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական āhr
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āhr (’hl), մնք. պ. ’hr’s’d «վախեցած, զարհուրած»։ (ամբողջությամբ փոխառվա՞ծ, թե՞ հայկական կազմություն), արհաւիրք (առանց ք-ի ամբողջությամբ փոխառվա՞ծ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահաբեկ,
ահագին,
ահարկու,
ահաւոր,
ահեղ,
(յ)ահել,
զահանդիլ,
ահազանգ,
ահեղաձայն,
ահեղասաստ,
ահագնանալ,
ահագնադղորդ,
ահիպարանոց,
ահիասարսափ,
արհաւիրք,
(զ)արհուրանք,
զարհուրիլ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 513
ԱՀԱ
««ահա՛, ահավասիկ» (ցուցական բառ)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահաւադիկ,
ահաւանիկ,
ահաւասիկ,
աւաս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 113
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։