-ուտ՝ աղբուտ, ավազուտ, դալարուտ, թատուտ, ծանծաղուտ, մացառուտ, շամբուտ, տղմուտ: Հնարավոր է երկու մեկնություն։ կամ ներկայացնում է -ոտ ածանցի տարբերակը եւ ծագում է հոտ բառի *հուտ (հմմտ. բրբռ. հտուտ) տարբերակից, կամ ստուգաբանորեն կապված է հուն. -ώδης ածանցի հետ (ἀμαθώδης - «ավազուտ»՝ άμαθoς «ավազ» բառից) եւ ծագում է հ.-ե. *-od-es ենթադրյալ ածանցից (Bugge, 1889, 38. հմմտ. նաեւ Meillet, 1962, 182 : Greppin, 1975, 144)։ Անհավանական է իրանական ծագման ենթադրությունը (Greppin, 1975,145)։
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-od-es
ենթադրյալ ածանց
Հնարավոր է երկու մեկնություն։ կամ ներկայացնում է -ոտ ածանցի տարբերակը եւ ծագում է հոտ բառի *հուտ (հմմտ. բրբռ. հտուտ) տարբերակից, կամ ստուգաբանորեն կապված է հուն. -ώδης ածանցի հետ (ἀμαθώδης - «ավազուտ»՝ άμαθoς «ավազ» բառից) եւ ծագում է հ.-ե. *-od-es ենթադրյալ ածանցից (Bugge, 1889, 38. հմմտ. նաեւ Meillet, 1962, 182 : Greppin, 1975, 144)։ Անհավանական է իրանական ծագման ենթադրությունը (Greppin, 1975, 145)։
Գեւորգ Ջահուկյան (1920–2005) — ականավոր հայ լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
«Հայերեն ստուգաբանական բառարանը» (հրատարակված 2010 թ․, Երեւան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 821 էջ)
ամփոփում է հայոց լեզվի բառապաշարի պատմահամեմատական հետազոտության բազմամյա արդյունքները։
Թվային շտեմարան եւ համակարգչային ծրագիր՝ Ռուբեն Թարումյան (tarumian.am):
Շտեմարանի առանձնահատկությունները՝
Յուրաքանչյուր բառահոդվածի համար հասանելի է տպագիր բնօրինակ էջի սանդղացվող պատկերը (nayiri.com)։
Բազմամակարդակ որոնում՝ ըստ գլխաբառի, իմաստի, հ.-ե. արմատների, փոխատու լեզուների եւ բաղադրությունների։
Բոլոր տեքստերը ներկայացված են դասական ուղղագրությամբ («եւ»):
Վիքի սկզբունքով WYSIWYG համայնքային սրբագրման եւ քննարկումների համակարգ՝ շտեմարանի ինքնաշխատ պահուստավորմամբ (backup):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։