Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 350 բառահոդված (էջ 8/35)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐՄԱՍՏ -ի (գերամաստի) «ամրափայտ մի ծառ»
Ստուգաբանություն (անստույգ)
հայերեն բարբառային կազմություն՝ գարմիր մասրի (կարմիր մասուրի) կամ գիլի մասրի կապակցությունից. թյուրք. germešid ձեւը հավանաբար բնիկ չէ (թյուրքական այլ լեզուներում զուգահեռներ չունի)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546
Էջ 159, սյունակ 1 Էջ 159
ԳԶՄԱԶ (գզմազին, գզմաստ, գոզմազիճ, գոզմոս) (գզմազին, գզմաստ, գոզմազիճ, գոզմոս) «մոշ, կարմրան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. gazmāzak
փոխատու լեզու՝ պ. gazmāzu
փոխատու լեզու՝ պ. gazmāzik
որի արմատն է gaz (այստեղից է գազ «մոշ, կարմրան». տե՛ս):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 548
Տե՛ս նաեւ
Էջ 161, սյունակ 1 Էջ 161
ԳԻԼ (գլոյ), -ի, -աց «գլորում, քար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «շրջել, ոլորել, պտտել, գլորել»
Հ. Աճառյանը յառզգեմ-ը բերում է առանձին՝ առանց կապելու գիղ բառի հետ. «քար» իմաստի համար հմմտ. ռուս. валун «գլաքար»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլաշարող, գլաթաւալ, գլեմ, գլեցուցանեմ, գլումն, մշտագիլ, գլան, գլոր, գլորեմ, գլորակամ, գլորումն, բաւալագլոր, խաղագլոր, գայթագլիմ, յառզգեմ, գ(լ)ճղուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
válati
«ոլորել, գլորել, փաթաթել»
լատ.
volvō
«ոլորել, գլորել, դարձնել»
հ. վ. գերմ.
welzan
«գլորել»
ռուս.
валун
«գլաքար»
Մատենագիտություն
H. AG 435; Աճ. ՀԱԲ 555
Էջ 162, սյունակ 1 Էջ 162
ԳԻՐԿ (-ի, -աց) «գիրկ, գոգ, ծոց, մեկ գրկաչափ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ueig- «ծռել, կորացնել, թեքել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *ue-gro-)
իմաստային հարաբերությունը նույնն է, ինչ գոգ եւ *ghegh- «ծռել, թեքել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրկալիր, գրկախառն, գրկախառնիմ, գրկատարած, ընդգրկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
veikja
«ծռել, կորացնել, թեքել»
հ. իսլ.
vik
«ծովածոց, ծովախորշ»
լիտվ.
vigrús
«առույգ, աշխույժ, դյուրաշարժ» կազմության համար՝ հմմտ.
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՄԵԼ II «պառկեցնել» կամ «քնեցնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Իմաստի սովորական մեկնությամբ պետք է ուղղել գամել։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Տե՛ս նաեւ
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈ (-ի, -ից) (գոյ) ««գոյություն, աստված, հարստություն, գույք, ինչք» եւ գոլ «լինել», գոմ, *գոյ-ցե, գուցե»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ues- «մնալ, ապրել, բնակվել, գիշերել» (անմիջական նախաձեւ՝ *uso-, *uosio-, *uos-, *ues-)
արմատից: *uso-` *uosio-կան (>*uosoti (?) > գոյ) *uos-mi- (?) > գոմ (?)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոյարար, գոյապես, գոյավոր, գոյավորություն, գոյություն, գոյափոխիլ, գոյական, գոյանալ, գոյացություն, գոյացողություն, գերագոյ, ինքնագոյ, գոյականաբար, գոյականակերտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vásati
«մնում է, բնակվում է, գիշերում է»
հուն.
áísa
«անցկացրի (գիշերը)» աոր.
մ. իռլ.
fō(a)id
«գիշերում է, մնում է, անցկացնում է» <*uoseti-
գոթ.
wisan
«լինել, մնալ» իմաստով ամենից ավելի մոտ է հայերենին
Մատենագիտություն
H. AG 435; Աճ. ՀԱԲ 576
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂՏ (գողկ) ««մահիճ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uol-d- կամ *uol-g-)
որտեղից, մի կողմից՝ «փոս, գոգավորություն» իմաստն ունեցող... մյուս կողմից՝ «զամբյուղ» նշանակող... հավանաբար այստեղից է նաեւ գաղակ «մահիճ» բառը
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
valles (vallis)
«հովիտ, փոս, գոգավորություն»
հուն.
ειλυνη
«զամբյուղ»
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂՏՐ «փափուկ, քնքուշ, դուրեկան, ախորժելի, լույծ, հեղուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uol-d-ur-)
«փափուկ» իմաստային անցումով. «լույծ, հեղուկ» իմաստի համար հմմտ. նույն արմատից ռուս. вал «կոհակ, ալիք» տիպի իմաստները. հնարավոր է բաղարկություն քաղցր բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողտրիկ, գողտրաբարբառ, գողտրական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вал
«կոհակ, ալիք»
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌՈԶ (-ի, -ից, -աց) «հպարտ, խրոխտ, բռնակալ»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս նույն ծագումն ունի, ինչ գոռ համիմաստ բառը (տե՛ս), որի համար մենք ենթադրել ենք իրանական աղբյուր, սակայն դժվարություն է հարուցում -ոզ-ը, որի բնույթը պարզ չէ. կա բարբառային տկլոզ, որ զուգահեռ ունի տկլոր ձեւի մեջ. խոխոզ «ահավոր, խրոխտ» եւ կոկոզ «մեծամիտ, հպարտ» բառերը, թերեւս կրկնավոր են, եւ նրանց մեջ -ոզ-ը չի առանձնանում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռոզութիւն, գոռոզանալ, գոռոզաբար, գոռոզասաստ
Տե՛ս նաեւ
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒԶ «՞»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ իմաստով բառ։ Եթե կուզ բառի բարբառային ձեւն է, ապա տե՛ս կուզ
Տե՛ս նաեւ