Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 955 բառահոդված (էջ 8/96)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 68, սյունակ 1 Էջ 68
ԱՊԱՐԱՆՋԱՆ «ապարանջան, ձեռքի մանյակաձեւ զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. abranjān
Մատենագիտություն
H. AG 104; Աճ. ՀԱԲ 231
Էջ 68, սյունակ 1 Էջ 68
ԱՊԱՐՀԱՅԻԿ «պարսկական մի տեսակ գունդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 69, սյունակ 1 Էջ 69
ԱՊԵՐԱԿ (-ք) ««գովք» (ԲՀ` «գովս» ձեւով)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 69, սյունակ 1 Էջ 69
ԱՊԻԶԱԿ «շքանշան»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն ձեւը չի հավաստված։
Էջ 69, սյունակ 1 Էջ 69
ԱՊԻՄԱԿ (ապիմկամ) «անսանձ, ինքնագլուխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. իրան. apē-kām «ան-կամ»
Եթե ճիշտ է ապիմակ-ի ուղղումը ապիկամ-ի, ապա ծագում է մ. իրան. apē-kām «ան-կամ» ձեւից (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 235
Էջ 69, սյունակ 1 Էջ 69
ԱՊՈՂՓԱՅԵԼ ««տեղեկանալ, հասուն լինել» (բբ)»
Ստուգաբանություն ()
Կեղծ բայաձեւ, որ ստացվել է Ապողփանէս հատուկ անվան` ԲՀ-ում որպես հասարակ անուն դիտված եւ «տեղեկացեալ, կամ իմացեալ» բացատրված ձեւից. տե՛ս Ամալյան, ԲՀ 29 եւ 349։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 29 եւ 349
Տե՛ս նաեւ
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊՈՒՐ I «փրկություն, ազատում, կյանք, ապրելը, ուտելիք, սուպ, ապուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ստուգաբանորեն կապված է պուրծ արմատի հետ, որ կա եւ փուրձ եւ փուրթ- (փրթանիլ) ձեւերով (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձնապուր, մագապուր, մարդապուր, դյուրապուր, ապրել, ապրուստ, ապրանք
Տե՛ս նաեւ
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐ(Ի)ՇՈՒՄ (Ապրիշում, աբրիշում, աբրեշում, ապիրշում) «մետաքս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. abrēšum
Փոխառություն իրանական աղբյուրից: ապիրշում ձեւով՝ «մետաքսանման մամուռ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրիշմի, ապրիշմագործ, ապրշմեղէն, աբրիսմեղէն, աբրիսմէն, ապրիշմագործութիւն
Մատենագիտություն
H. AG 107; Աճ. ՀԱԲ 244
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌԱԳԱՍՏ (-ի, -ից, -աց) «վարագույր, հարսանեկան սենյակ, նավի առագաստ, թաղանթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ow-)
Կազմված է առ- նախածանցով եւ -աստ վերջածանցով` -ագ- արմատից, որ բնիկ հնդեւրոպական է` *ow- նախածանցից (*eu- «հագնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առագաստել, առագաստաձեւ, անառագաստ, առագաստանալ, առագաստանաւ, առագաստաւոր, առագաստափայտ
Մատենագիտություն
H. AG 411; Աճ. ՀԱԲ 248
Տե՛ս նաեւ
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՍՏԱՂ (-աց) «առաստաղ, ձեղուն, երկինք, քիմք, հատակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stel- «փռել» (անմիջական նախաձեւ՝ *stl-no-) (ա)ստաղ < *stl-no- ձեւից
Կազմված է առ- նախածանցով` բնիկ հնդեւրոպական ծագման (ա)ստաղ <*stl-no- ձեւից` *stel «փռել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 1, 254) բխեցնում է *stel- «դնել, կանգնեցնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաստաղակալք, առաստաղակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
stelja
«ծածկ, տանիք»
հ. հնդկ.
sthala-m
«բարձունք, ցամաք»
հ. իսլ.
stallr
«նեցուկ, պատվանդան, սեղան»
հայ.
ստեղծանել, ստեղն
Մատենագիտություն
Pok. IEW 1018-1019; Աճ. ՀԱԲ 254