Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 78 բառահոդված (էջ 8/8)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՀՈՏ «հալած խոզաճարպ» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 776, սյունակ 1 Էջ 776
ՔԱՇ(Ի)Մ «մի բույս, կապնդեղ, չարհոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kašim
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
Էջ 780, սյունակ 1 Էջ 780
ՔԱՓՈՒՐ (կափուր) «կծու հոտով բյուրեղային մի նյութ (մալայական, ինդոնեզիական եւ ճապոնական ինչ-որ ծառից ստացվող)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kāfūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Էջ 787, սյունակ 1 Էջ 787
ՔՈՒՌ «գարշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քռահոտ, քռի
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՐ II «կտցար, փողար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հարուլ բայի արմատից՝ h-ի անկմամբ, ինչպէս՝ -ատ < հատ, ոտ < հոտ, թերեւս նաեւ եղ < հեղ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտցար, փողար
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՂ «անձեղ, աչեղ, թիկնեղ, համեղ, հիւթեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է հեղուլ բայի արմատից` հ-ի անկմամբ, ինչպէս -ոտ <-հոտ, -ատ < -հատ, -ար < -հար (կտցար, փողար բառերում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձեղ, աչեղ, թիկնեղ, համեղ, հիւթեղ
Տե՛ս նաեւ
Էջ 810, սյունակ 1 Էջ 810
-ՈՏ «բորոտ, դեղոտ, ժանգոտ, մոխրոտ, տաղտկոտ, փութոտ, երկչոտ, լքանոտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար ծագում է հոտ բառից՝ նույն հարաբերությամբ, ինչ -ատ < հատ, կամ, որ ավելի քիչ հավանական է, -ուտ ածանցի համար հիմք հանդիսացած *-od-ի (հմմտ. հուն. -ώδης) կարճ ձայնավորով *-od- ձեւից (այսպիսի ձեւ հ.-ե. այլ լեզուներում չի ավանդված):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորոտ, դեղոտ, ժանգոտ, մոխրոտ, տաղտկոտ, փութոտ, երկչոտ, լքանոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ώδης
Տե՛ս նաեւ
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՏ (բրբռ. հտուտ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-od-es ենթադրյալ ածանց
Հնարավոր է երկու մեկնություն։ կամ ներկայացնում է -ոտ ածանցի տարբերակը եւ ծագում է հոտ բառի *հուտ (հմմտ. բրբռ. հտուտ) տարբերակից, կամ ստուգաբանորեն կապված է հուն. -ώδης ածանցի հետ (ἀμαθώδης - «ավազուտ»՝ άμαθoς «ավազ» բառից) եւ ծագում է հ.-ե. *-od-es ենթադրյալ ածանցից (Bugge, 1889, 38. հմմտ. նաեւ Meillet, 1962, 182 : Greppin, 1975, 144)։ Անհավանական է իրանական ծագման ենթադրությունը (Greppin, 1975, 145)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղբուտ, ավազուտ, դալարուտ, թատուտ, ծանծաղուտ, մացառուտ, շամբուտ, տղմուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ώδης
«ավազուտ» ἀμαθώδης - «ավազուտ»՝ άμαθoς «ավազ» բառից
Մատենագիտություն
Bugge 38; Meillet 182; Greppin 144; Greppin 145