Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԻՆԱԲԱՐԻՍ
(կինաբառիս)
«կինաբար (մի տեսակ կարմիր ներկ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κιννάβαρι(ς)
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 590
ԿԻՆԱՄՈՄՆ
«դարչին, կինամոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κιννάμωμόν
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 590
ԿԻՆԴՐԻՆ
(կիրթրին)
««սերկեւիլ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Նույն ծագումն ունի, ինչ կիտրոն-ը, որի նշանակած տեսակներից մեկը համարվել է սերկեւիլը՝ Citrus Aurantium sinense։
Տե՛ս նաեւ
ԿԻՆՃ
«աքացի»
Ստուգաբանություն (անստույգ)
կից-ք «աքացի» բառի այլագրությունն է կամ բարբառային արտասանությունը։
Տե՛ս նաեւ
ԿԻՆԿՂԻՍ
«ցանկապատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κιγκλίς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591
ԿԻՆՃ-
(կունճ-, կանճ-՞)
«կաղկանձում, վնգստում»
Ստուգաբանություն (բնաձայն)
բնաձայնական արմատ, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 496) միացնում է կաղկանձել-ի հետ՝ վերջինիս արմատը համարելով կանձ-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնճկնճալ,
կնճկըռալ,
կնկնծալ,
կնճկնծտալ,
կզկնծըտալ,
կնճաձայն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Տե՛ս նաեւ
ԿԻՆՃ
I
«մանր քար, խիճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. kenči
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591
ԿԻՆՃ
II
(կինջ)
«վարազ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մեգր. γej
«խոզ»
փոխատու լեզու՝ ճան. γej
«խոզ»
ըստ Մառի։ Անհավանական է կապը պ. kenj (fil) «մեծ (փիղ)» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնջուտ,
կնճադէմ,
կնճանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591
ԿԻՆՏՈՌ
«հունական մի պաշտոնյա»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԿԻՆՔ
«ուժ, զորություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. keng
«ուժեղ, հզոր»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։