Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 253 բառահոդված (էջ 8/26)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 212, սյունակ 1 Էջ 212
ԵԿՂԵՍԻԱՍՏԻԿՈՍ (եկ(կ)լեսիաստիկոս, եկլեսիաստիկոս, եկղեսիաստիկոս) «եկեղեցական մի տիտղոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εκκλησιαστικός
Մատենագիտություն
H. AG 348; Աճ. ՀԱԲ 14
Էջ 212, սյունակ 1 Էջ 212
ԵՂ (եղանիլ, կտր. եղե) ««լինել, գոյանալ», եղ «գոյություն, եղած բան», այլեւ յեղ-, յաղ-»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «քշել, շարժել, շարժվել, գնալ»
հետեւելով Մեյեին, համեմատում է հուն. πελομαι բայի հետ եւ միացնում է *kuel- «պտտել, շրջել» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղանիլ, եղումն, եղական, եղելութիւն, եղուտ, եղանակ, եղոցել, եղան, անեղ, մակեղուս, յեղուլ, յեղութիւն, յեղումն, յեղափոխ, յեղաշրջել, յեղադարձել, յեղական, յեղակագույն, յեղանակ, յեղանակել, յեղինակաւոր, յեղակարծ, եղակարծ, աղեկարծ, յաղակարծ, երագայեղ, դիւրայեղ, խելայեղ, ծայրայեղ, եղեղել, յեղեղեանիս, յեղեղուկ, յեղյեղուկք, յեղյեղումն, անյեղելի, յաղթադարձիլ, յաղակարծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ελαύνω
«քշել, շարժել»
հ. իռլ.
luid
«գնում էր»
Մատենագիտություն
Pok. IEW 306; Աճ. ՀԱԲ 14; Աճ. ՀԱԲ 394
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԵԳՆ (-ան, -ունք) «եղեգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «գույնանիշ արմատից»
որից նաեւ՝ եղելին, այլեւ, հավանաբար, եղեզ, եղերդ(ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեգնեայ, եղեգնաբնակ, եղեգնախառն, եղեգնուտ, եղեգնիկ, խունկեղեգն, շաքարեղեգ
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԷԶ (եղեզ, ըղեզ) ««թաց գետին» (բրբռ. աղեզ «գետափ, ծովափ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)leigh- «թաց՝ լպրծուն գետին, սահել, կպչուն, մածուցիկ» (անմիջական նախաձեւ՝ *(s)lei-)
*(s)lei-mo- > լատ. limus: հմմտ. *(s)leib- > հայ. լպիրծ, լպրծուն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գերմ.
slēk
«տիղմ»
ռուս.
слизкий
«լպրծուն»
լատ.
līmus
«տիղմ, ցեխ, կեղտ»
հ. վ. գերմ.
leim
«կավ»
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՋԻՒՐ (հին՝ եղջեր), -ջեր, -ջերց (-ջերաւ) «եղջիւր, կոտոշ, պոզ, սրվակ, մի անկիւնազարդ, այծեղջիւր (պտուղ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k’er- «վերնամաս, գլուխ, եղջիւր, գագաթ» (անմիջական նախաձեւ՝ *k’reuer- կամ *k’reuro-) արմատից ենթադրված
*k՛reuer- կամ *k՛reuro- նախաձեւի դեպքում ենթադրվում է *k՛r-ի նույնպիսի զարգացում, ինչպես *bhr-ի դեպքում (աղբիւր եւ եղբայր բառերում), որը քիչ հավանական է․ անհավանական է նաեւ խեթ․ *karauar «եղջիւր» եւ հայ․ եղջիւր բառերի համար *ghr-ով նախաձեւի վերականգնումը (փոխանակ *k՛r-ով նախաձեւի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղջերու, եղջերատր, եղջերիկ, եղջերուաքաղ, եղջերցել, միեղջերու, մահիկեղջիւր, ռնգեղջիւր, այծեղջիւր, միեղջիւր, եղջերենի, եղջերաւոր, եղջիւրաքոյս, եղջիւրահանդիպեալ
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՏԻՒՐ (հին՝ եղտեր, այլեւ՝ աղտիւր) «ջրարբի տեղ, ճահիճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «փտել, նեխել, հոտել, բորբոսնել» (անմիջական նախաձեւ՝ *el-d-, *l-d-) -իւր վերջածանցով
*el- «փտել, նեխել, հոտել, բորբոսնել» արմատից (*-d- աճականով)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ.
uldna
«բորբոսնել»
հ. հոլ.
ylda
«բորբոսահոտ»
հ. վ. գ.
oldar
«կեղտի կտոր, կեղտի փշուր»
Մատենագիտություն
Pok. IEW 305
Էջ 227, սյունակ 1 Էջ 227
ԵՐԿ-Ն «վախ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *duei- «վախենալ» (անմիջական նախաձեւ՝ *dui-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկնչիլ, երկնչոտություն, երկչոտ, երկիւղ, երկեղ, երկիղ, երկիւղած, երկիւղուկ, երկեղուկ, երկեղոտ, աներկիւղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
dvaēθa
«սպառնալիք»
հուն.
δείδω
«վախենալ»
հուն.
δεος
«վախ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 65; Pok. IEW 227
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՇԻԿ ««երշիկ» (նոր գրական բառ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. erišgi
փոխատու լեզու՝ թրք. irišgink
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երշիկագործ, երշիկարան, երշիկեղեն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 68-69
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԻՏԱՌ «կեղծ աբեղա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՖՐ «փրփուր, կեղտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. zfr «յուղել, յուղոտել»
արաբ. zfr «յուղել, յուղոտել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զըֆրքաղել
Զուգաբանություններ այլ լեզուներում
արաբ.
zafir
«յուղոտ, ճարպոտ, կեղտոտ»