Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՌԱՊԱՐ
«քարքարոտ, դժվարին տեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կազմված է առ- նախածանցով` անծանոթ ապար արմատից, որ հազիվ թե կապ ունենա ապառաժ բառի հետ:
ԱՌԱՒՈՒՇՏ
«միզափամփուշտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է առ- նախածանցով` բուշտ բառի հետ միջին դիրքում *b>վ >ւ անցումով կապված *(ա)ւուշտ արմատից:
ԱՌԹԵՐ
«շնչերակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ ստացվել է առ եթերացն առնթեր կապակցության սխալ գրչությունից։
ԱՌԻԹ
(-ի, -աց)
«հարսնախոս, միջնորդ, բարեխոս, միջոց, առիթ, պատճառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ar-
«հարմարեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *rē-t(h)ā-)
*rē-, *(a)ri-, *rēi-
Ավելի քիչ հավանական է Պատրուբանիի ստուգաբանությունը՝ առ- նախդրով *ei-t- «գնալ» արմատից կազմված լինելու մասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առթել,
առթական,
մահառիթ,
կենսառիթ,
շարժառիթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
reor
«հաշվել, համարել, կարծել»
լատ.
ratio
«հաշիվ, կապ, հարաբերություն, փոխհարաբերություն, հնարավորություն, ուղի, եղանակ, հիմք, շարժառիթ, պատճառաբանություն»
լատ.
rītus
«ծես, սովորություն»
հ. հնդկ.
iti
«ընթացք»
լատ.
itus
«ընթացք»
լատ.
iter
«ուղի միջոց»
Տե՛ս նաեւ
ԱՌՈՒԵԿԱՆ
«անցավոր, վարկապարագի»
((ԲՀ))
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ ստացվել է առուղեկան բառի աղավաղումից. հմմտ. ԲՀ 32
Մատենագիտություն
ԲՀ 32
ԱՍԼԻ
«արմատ կապած, արմատավոր (բույս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. aslī
«արմատական, արմատավոր»
փոխատու լեզու՝ արաբ. asl
«արմատ»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 89
ԱՍՄԱԶՈՒՆ
(ասմաճուն)
«լուրջ (բաց կապույտ) շուշան, հիրիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. āsmānjunī
փոխատու լեզու՝ պրսկ. āsmāngūnī
սխալ գրչութեամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269
ԱՍՈՐԵԱԿ
(ասորեկ, սորեկ)
«մի բույս՝ ճարճրուկ, ճարճիր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ արդեօք ասորի բառի հետ, թե՞ նմանեցուած է նրան ժողովրդական ստուգաբանութեամբ:
ԱՏԱՂՁ
«շինանյութ, փայտանյութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del-
«ճեղքել, տաշել»
(անմիջական նախաձեւ՝ *dlg'h-)
«ճեղքել, տաշել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատաղձագործ,
ատաղձարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
սերբ.
dlaga
«ոսկոր կապելու տախտակ»
լեհ. բրբ.
dlozka
«տախտակամած»
հ. անգլ.
telga
«ճյուղ, ոստ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284-285;
Ջահ. ՀԼՊ 118
ԱՐԱՄԱԹ
(«նզովեալ», «նուազեալ»)
«նզովված»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս կապված է Արամ հատուկ անվան հետ, որ բացատրված է նաեւ «անեծք, նզովք (նրանց)»։ ԲՀ. կա նաեւ «նուազեալ» տարբերակը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295;
Ամալյան, ԲՀ 350
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։