Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԱՐԵԼ
I
«պարփակել, ընդգրկել, պարունակել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sper
«ոլորել, փաթաթել»
Բնիկ հնդեւրոպական՝ *sper «ոլորել, փաթաթել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փարիլ,
փարումն,
փարելի,
սփարիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπείρα
«օձի ոլորվելը, գալարք»
լիտվ.
springstù
«խեղդել»
լատիշ.
saspranga
«կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 488
ՓԱՔԱՆԻ
«գաճաճ, թզուկ, հաշմանդամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ փանաք «տկար, խեղճ» բառի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ՓԷՔ
«խեղճ, թշվառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓԻՆԱՏ
«աղքատ, խեղճ, թույլ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *spen- «հենել» արմատի հետ, որ հիշատակում է Աճառյանը (ՀԱԲ 4, 505)։ Թերեւս կապ ունի փանաք հոմանիշի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։