Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 167 բառահոդված (էջ 8/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՈՒԱՐՏ (խաղվարտ, խաղարտ) «վարունգ, վարունգի հունդ` սերմ»
Ստուգաբանություն (անստույգ)
կապուած է խաղաւարտ բառի հետ` «պալար» ընդհանուր նշանակութեամբ
Տե՛ս նաեւ
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՈՒԿ (խալուկ, խաւսկ, խախակ) «քրքում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xulūq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏ I «կոշտ, կոպիտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kal- «կարծր, կոշտ» k/kh անցմամբ` *khal-d > խաղտ
խաղճ բառի հետ միասին ծագում է հնդեւրոպական *kal- «կարծր, կոշտ» արմատից` k/kh անցմամբ` *khal-d > խաղտ։ հմմտ. խաղճախուղճ եւ խաղտախուղտ կրկնաւորները։ Աճառյանը (ՀԱԲ 2, 323) կապում է խաղտիք ցեղի (այստեղից` Խաղտիք երկիր) անվան հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղտալեզու, խաղտաւուր, խախտաւուր, խաղտախուղտ
Մատենագիտություն
ՀԱԲ 323
Տե՛ս նաեւ
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏ II «կտորտանք, փշրանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, ջարդել, կոտորել» (անմիջական նախաձեւ՝ *khldo-) k/*kh անցմամբ
հմմտ. նաեւ *(s)kel - «կտրել»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κλαδαρος
«դյուրաբեկ, փխրուն»
լատ.
clādēs
«հաշմում, վնաս»
կիմր.
cleddyf
«սուր (երկսայր զենք)»
կիմր.
cladd
«փորում»
ռուս.
колода
«կոճղ, կոճղակտոր»
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏԵԼ «կցել, հոդել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *kol(ē)i- «սոսինձ» *k/kh անցմամբ
կապ ունենա հնդեւրոպական *kol(ē)i- «սոսինձ» հիմքի հետ` *k/kh անցմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնախաղտել, խաղտախառնք
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏԻ «խորամանկութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «խաբել, թոզ փչել, շողոքորթել» *k/kh անցմամբ (*khldiio > խաղտի)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ատտ.
καλεω
«կախարդել»
հուն.
καληδων
«կախարդուհի, գայթակղուհի»
լատ.
calvor
«խորամանկել, խաբել»
հ. վ. գ.
huolen
«խաբել»
Էջ 317, սյունակ 1 Էջ 317
ԽԱՉ (խայչ, խէչ), -ի, -ից «խաչ, խաչափայտ. (փխբ.) վիշտ, չարչարանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khet- «փայտ» (անմիջական նախաձեւ՝ *khotiō-)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-d/t- «խփել, բռնցքահարել, հրել, խփել»
փոխատու լեզու՝ թրք. խաչագող
փոխատու լեզու՝ թրք. խաչդուռ
փոխատու լեզու՝ թրք. խաչեղբայր
փոխատու լեզու՝ թրք. խաչերկաթ
փոխատու լեզու՝ թրք. խաչմերուկ
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khotiō- *khet- «փայտ» արմատից։ Ջահուկեանը (ՀԼՊ 147) միացնում է հնդեւրոպական *(s)k(h)ai-d/t- «խփել, բռնցքահարել, հրել, խփել» արմատի հետ՝ նրա համար նշելով ձայնաւորման եւ ձայնդարձի տարբեր տիպեր։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաչական, խաչակիր, խաչակից, խաչել, խաչելութիւն, խաչամահ, խաչափայտ, խաչապան, խաչկրան, խաչվերաց, խաչարձան, խաչքար, խաչագող, խաչդուռ, խաչեղբայր, խաչերկաթ, խաչմերուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
xada
«ուղիղ եւ երկար ճիւղ, ձող, կախաղան» (հայ-իրանական զուգաբանութիւն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 334; Լիդեն None; ՀԼՊ 147
Տե՛ս նաեւ
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՂԱՆ (խավաղան, ղաֆաղան, խափական, խափանակ) «հիվանդության մահացու վիճակ (ջերմությունից)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xafaqān «սրտի բաբախյուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 350
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՉ (խիչ՞) «կուտ» կամ «խաղողի մնացուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք խոշ, խաչ բառերի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼՊԼՏԱԼ (բբ) (ԲՀ՝ խալպտալ) «խայտալ, թռչկոտել, թայտալ, շարժվել, զեռալ» (բառարանային)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kēl- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ */խլ-) կրկնաւոր կազմութիւն
կրկնաւոր կազմութիւն՝ */խլ- արմատից (հմմտ. բրբ. խլվլալ), որ կարող է կապ ունենալ հնդեւրոպական *kēl- արմատից՝ *khēl > խլ- (՞)
Տե՛ս նաեւ