Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 215 բառահոդված (էջ 8/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴ ԻՐՍ (ընդիրանգիրս) ««անմարմինս» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառյանը (ՀԱԲ 2, 125) ունեցել է ընդիրանգիրս տարբերակը։ Երեմիայի բառարանի քննական հրատարակության մեջ Ամալյանը բերում է ընդ իրս ձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴԻՁՔ ««որք են աղօթողք» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
ընդ ձիգ (°):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴՎԻԿԱՆԱԼ ««հասկանալ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է ընդ- նախածանցով՝ այլուստ անձանոթ վիկանալ բայից (աղավաղվա՞ծ), որ, թերեւս, կապ ունի ԲՀ-ի վիկող «նկատող» ձեւի հետ:
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴՎԻՍԱՆԱԼ ««խոկալ» կամ «հնանալ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
նույնն է նախորդի հետ, բայց երկու ձեւերից ո՞րն է ճիշտ:
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԹԵՌՆՈՒԼ «կարդալ, ընթերցել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «բարձրաձայն խոսել; բարձր, պարզորոշ» (անմիջական նախաձեւ՝ *tor-, *toro-s) ընդ- նախածանցով
Բնիկ հնդեւրոպական` *ter- «բարձրաձայն խոսել» արմատից (*tor-, *toro-s «բարձր, պարզորոշ» -Pok. IEW, 1, 1088-1089)` ընդ- նախածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընթերցանելի, ընթերցիչ, ընթերցված, ընթերցողական, դյուրընթերց, ընթերցարան, դժվարընթեռնլի, դյուրընթեռնլի, անընթեռնելի, ընթերցասեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τορός
«թափանցող, սլացիկ, հասկանալի, պարզորոշ»
մ. իռլ.
tairm
«աղմուկ»
լիտվ.
tarti
«ասել»
սլավ.
tortoriti
«շաղակրատել» ռուս. тороторить
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 126-127; Pok. IEW 1088-1089
Տե՛ս նաեւ
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԹԵՐ
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԿԵՆՈՒԼ «գցել, նետել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sengu- «ընկնել, խորասուզվել» (անմիջական նախաձեւ՝ *sngu-) որտեղից ծագում է նաեւ անկանել բայը
Բնիկ հնդեւրոպական` *sengu- «ընկնել, խորասուզվել» արմատից, որտեղից ծագում է նաեւ անկանել բայը (*sngu-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկեցիկ, զընկենու, թաւնընկեց, զեռընկեց, բացընկեցիկ, դիցընկեց, ընդվայրընկեց, ընդվայրընկեցիկ, լծընկեց, կարթընկեց
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
*sinkwan
գոթ.
sigqan
հ. վ. գ.
sinkan, sinken
«ընկնել, սուզվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԿՃԵԼ (ընկճել, ընգճել, ընդկիճել) «խոչընդոտ լինել (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ ձեւ: Թերեւս ընկճել (ընդ + գճել) բայի տարբերակը:
Տե՛ս նաեւ
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՆՏԱՆԻ «ընտանի»
Ստուգաբանություն ()
Կազմված է ընդ- նախածանցով՝ տուն բառից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 132
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՆՏԻՐ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից) (ընդիր)
Ստուգաբանություն ()
Կազմված է ըն(դ)- նախածանցով՝ դիր (դնել) հիմքից՝ դ-ի խլացմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընտրել, ընտրիչ, ընտրանք, ընտրելակից, ատենընտիր, այրաընտիր, հատընտիր, իրաւընտիր, անընտիր, գեղընտիր, նորընտիր, երկընտրանք, ընտրաշրջան, ընտրացուցակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 132