Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 322 բառահոդված (էջ 8/33)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՆԵՂԻ ««?» (գործածված է «ճրագուն դեղնեղի լինի» արտահայտության մեջ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
դեղին + եղ-ի (-եղ ածանց) կազմությունը «դեղնավուն» իմաստով եւ ոչ դեղ նեղի (նեղութեան), ինչպես հավանական է համարում Աճառյանը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
Էջ 194, սյունակ 1 Էջ 194
ԴԵՌ «դեռ, տակաւին, նոր միայն, ժամանակ, տարիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dher- «պահել» (անմիջական նախաձեւ՝ *dhers- / *dher-)
արմատից, որտեղից` դարել, դադար։ Հյուբշմանը (AG 438) եւ Աճառյանը (ՀԱԲ 1, 654) համեմատում են լիտվ. dar «դեռ, տակաւին» բառի հետ, բայց սա լիտվ. dābar «դեռ, տակաւին» բառի կրճատ ձեւն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեռեւս, դեռադեռ, դեռաբողբոջ, դեռաբոյս, դեռահաւատ, դեռընտիր, մինչդեռ, դեռահաս, դեռատի
Մատենագիտություն
AG 438; Աճառյան (ՀԱԲ) 654; Fraenkel, LEW 79
Տե՛ս նաեւ
Էջ 194, սյունակ 1 Էջ 194
ԴԵՐ- «փոխ(ա)-. հակա-», դեր «դեր, գործառոյթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dher- «պահել»
արմատից, որտեղից` հայ. դարել, դադար, այլեւ հ. հնդկ. dhar- «պահել, տանել, հաստատել», հուն. θρᾶνος «աթոռ, նայելու տեղ», լիտվ. darýti «անել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերանուն, դերաքրիստոս, դերայ, դերասան, դերասանական, դերակատար, դերաբաժանում, դերբայ, դեր(ա)կոմս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դարել
հայ.
դադար
h. հնդկ.
dhar-
«պահել, տանել, հաստատել»
հուն.
θρᾶνος
«աթոռ, նայելու տեղ»
լիտվ.
darýti
«անել»
Տե՛ս նաեւ
Էջ 195, սյունակ 1 Էջ 195
ԴԵՐՁԱԿ (-ի, -աց) (ուշ՝ նաեւ դերձիկ, դերզիկ) «դերձակ, հագուստ կարող, կոշկակար»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *dhergh- «պտտել, դարձնել, ոլորել»
փոխատու լեզու՝ մ. պ. darzīk
փոխատու լեզու՝ պ. darzī «դերձակ»
Աճառյանը, հենվելով Լիդենի վրա, գտնում է, որ հնարավոր է համարել բնիկ հնդեւրոպական՝ *dhergh- «պտտել, դարձնել, ոլորել» արմատից, որտեղից՝ հայ. դարձ եւ մ. պ. darzīk ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերձականոց, դերձակուհի, դերձակություն
Մատենագիտություն
H. AG 140; Աճ. ՀԱԲ 656-657
Էջ 196, սյունակ 1 Էջ 196
ԴԷՇԽՈՒԴ ««այստեղից» (ԲՀ՝ «աստի»)»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ բառ։ Ծագումն անհայտ է (իրանականա՞ն)։ հմմտ. շխ կապակցությունը, այլեւ դեհուպ բառը:
Տե՛ս նաեւ
Էջ 196, սյունակ 1 Էջ 196
ԴԷՊ (-ի, -աց) «դեպք, դիպված, հարմար, պատշաճ, դեպի, մեկի կողմը»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *dheya- «տեսնել, նայել»
Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից։ Այն թերեւս հանգում է հնդեւրոպական *dheya- «տեսնել, նայել» արմատին, որտեղից իրանական ճանապարհով ծագում են հայ. դէմ, դէտ ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեպետդեպ, դեպուդեպ, դեպուղիղ, դիպուն, դիպան, դիպատրութիւն, դիպիլ, դիպող, դիպուկ, դիպադէպ, ինքնադէպ, բարեդէպ, հանդէպ, հանդիպիլ
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
Էջ 197, սյունակ 1 Էջ 197
ԴԺՆԻԿ (-ի) «եղջերափուշ, ալաժահրի, եղինջ, վատ, դժնդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *duž(i)nik
Փոխառություն իրանական աղբյուրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
dūžna
«մեղու, խայթոց, կնճիթ»
պ.
dūžīna
«հերյուն, բիզ»
պ.
dižīna
«հերյուն, բիզ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 663
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԻՔ դից (դից-), դիաւք (անեզ.) «աստված, կուռք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhes- «կրոնական բնույթի արմատից» (անմիջական նախաձեւ՝ *dhēses-)
հուն. θεός «աստված» բառը հակված են բխեցնելու *dheues-ից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիցախելար, դիցապաշտ, դիցախառն, դիցասեր, դիցազն, դիցազնական, դիցազներգ, դիցազներգակ, դիցազներգական, դիցազներգու, դիցազներգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
fanum
«սրբատեղի, աստծուն նվիրված տեղ»
լատ.
festus
«տոնական («կրոնական տոններին նվիրված»)»
հուն.
θεός
«աստված»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԺ (-ի, -ից) «վայրենի, բարբարոս»
Ստուգաբանություն (անստույգ)
Հավանաբար խուժ (խուժաստանցի) ցեղի անունից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուժադուժ, խժդուժ, դժակ, դժական, դժականութիւն, դժաբան, դժուարաբան
Էջ 209, սյունակ 1 Էջ 209
ԵԴ(Ի)ՍԵԻԴԱ «քահանա» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է (աստվածաշնչային Եղիսուէլ հատուկ անվան աղավաղմամբ ստացվա՞ծ)։