Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 103 բառահոդված (էջ 8/11)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՅ(Ա)Թ «եկեղեցի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ-ի կահաթ «ժողով(ածու)» բառի մի այլ գրությունը եւ մեկնությունն է: - Ամալյան, ԲՀ 384: ԲՀ-ի կահաթ-ը առնված է աստվածաշնչի Կահաթ հատուկ անվան մեկնությունից:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 384
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
Կ(Ա)ՄԱԽ ««պատարագ, ընծա» (ԲՀ` «պատարագ կամ ընծա»)»
Ստուգաբանություն ()
կմախիք «սգահանդես» բառն է` սխալ բացատրված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499, 606
Էջ 383, սյունակ 1 Էջ 383
ԿԱՇԱՅԵԼ (կաշետել) ««ծրարի մէջ փակել, կնքել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆրանս. cacheter
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 386
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՐԵԼ «վազել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Իմաստը վերականգնված է ըստ «Բառք քերթողականք»-ի (Ամալյան): Աճառյանը (ՀԱԲ 2, 554) բերում է ըստ ԲՀ-ի աղավաղված մեկնության՝ «կարկարեաց զագեաց»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
Էջ 396, սյունակ 1 Էջ 396
ԿԱՓՈՒՐ (կաթոր) «մեծ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. kabir «մեծ»
փոխատու լեզու՝ եբր. gādōl «մեծ»
նշված աղբյուրները (կաթոր < արաբ. kabir «մեծ»: - Աճ. ՀԱԲ 2, 563 եւ եբր. gādōl «մեծ»: - Ամալյան, ԲՀ 383) կասկածելի են:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 563; Ամալյան, ԲՀ 383
Էջ 399, սյունակ 1 Էջ 399
ԿԵՂՏԱՇՏ «կեղծ բառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
որ ստեղծվել է կեղտ «աղտ» կեղտ, աղտ բառահոդվածի հիման վրա` աղտ-ի փոխարեն աշտ գրությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571; Ամալյան, ԲՀ 389
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԵՄԱՅ (կեղեմայ սխալմամբ` կրետայ) «ուղղություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κλίμα «ուղղություն»
նույնն է կլիմայ (կողիմայ) բառի հետ, որ ծագում է հունարենից` κλίμα, որ նշանակում է «աշխարհամաս, աշխարհի կողմ» եւ կարող էր բացատրվել որպես «ուղղություն»: Ամալյանը (ՀԱԲ 391) «ուղղություն» կարդում է «գողություն» եւ բխեցնում հուն. σλεμμα համիմաստ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՂՈՒԱԹ (կիղաթ) «ծով»
Ստուգաբանություն (անստույգ)
կեղծ բառ, որ ստացվել է կիղաթով, կափարիչ կամ փակիչ բառահոդվածի կիղաթով-ի մասնատմամբ:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 391
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆԴ «կոճղ, հաշմանդամ, անդամալույծ, կոնդ, բլուր, գերեզման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. kund «kond»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 632
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍՆԵԼ (կըսնել) «կաթկթել»
Ստուգաբանություն ()
Սխալագրություն կլանել բայի, որ բերված է որպես կայլակել բառի բացատրություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 674; Ամալյան, ԲՀ 385