Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԼՈՒՖԱՃ
«մորմազգի մի բույս, մանրագոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. luffāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 305
ԼՊՈՒՏ
«բամբակ գզող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. libād
«բամբակ գզող»
փոխատու լեզու՝ քրդ. libod
«բուրդ գզող»
փոխատու լեզու՝ արաբ. libād
«թաղիքագործ»
քրդ. libod «բուրդ գզող» (< արաբ. libād «թաղիքագործ»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 306
ԽԱԶՄ
«կռիվ, վեճ, պայքար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խազմագործ,
խազմարար,
խազմառու,
խազմութիւն,
խազմիկ
ԽԱԿ
(-ի, -աց)
«խակ, տհաս. անկիրթ. անառակ. անգութ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խակագործ,
խակագործութիւն,
խակակութ,
խակութիւն,
խակամիտ
ԽԱՀՈՒԷ
(խահվէ, ղահվէ)
«սուրճ»
(բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qahva
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խահվէագործ,
խահվէավաճառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 319
ԽԱՆԴԱԿ
II
««խանագործ (՞)» («սեղանագործ (՞)»)»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. xuān
«սեղան, ափսե, սինի»
կապված է պրսկ. xuān > հայ. խան «սեղան, ափսե, սինի» բառի հետ
ԽԱՊԱԶ
«հացթուխ, հացագործ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xabbāz
Մատենագիտություն
H. AG 268;
Աճ. ՀԱԲ 335
ԽԱՏ
«գիր, արվեստով գիր կամ զարդ, զարդանկար (պատկերագործ խատերով զարդարեալ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hatt
«գիծ, գիր, գրարվեստ»
պարսկ. միջնորդութեա՞մբ: Աճառեանը (ՀԱԲ 2, 338) փոխառութիւն է համարում վրացերենից (xati «կերպարանք, պատկեր»), որ, թերեւս, նոյնպէս փոխառութիւն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խատկել,
խատ(ը)տել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ԽԵՂ
(-ի, -աց)
(խեղ, խիղ)
««խեղ, խեղված, հաշմ, պակասավոր, մեկ ոտքով կաղ» («գարշ, պիղծ, գազիր»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)el-
«թեքել, ծռել, հենել, ծուռ, շրջված, խեղաթյուրված»
Հնչյունապես լավ չի հիմնավորված կապը կաղ եւ կեղ «ծուռ» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղութիւն,
խեղել,
խեղաթիւր,
խեղանդամ,
խեղանք,
խեղ(ա)կատակ,
խեղկատակել,
խեղկատակութիւն,
խեղանցել,
խեղբեկ,
խեկբեկ,
խեղկիլ,
խեղկութիւն,
անխեղկեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκολιός
«ծուռ. անարդար, խորամանկ»
հուն.
σκελίς (ատտ. σχελίς)
«հետեւի ոտք, ազդր»
ալբ.
tshale
«կաղ»
լատ.
scelus
«չարագործություն, խարդախություն, դժբախտություն»
հ. վ. գ.
scëlah
«ծուռ»
գ.
scheel
«շիլ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 356
Տե՛ս նաեւ
ԽԵՑ
«կավե աման, խեցի, կտոր, խեցեմորթի պատյան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ed-
«ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *khed-sk-)
Վրացերենն ունի keci «կավ, թրծուփ կավ», որ, թերեւս, հայերենից է փոխառված` կ/խ հերթագայությամբ ներկայացված մի արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեցագործ,
խեցանման,
խեցակոյտ,
խեցակարկառ,
խեցատ,
խեցգետին(ն),
խեցբեկ,
խեցբեկագոյն,
խեցբեկոր,
զրախեց,
նշախեց,
խեցխեցի,
խեցի,
խեցկոյտ,
խեցեայ,
խեցեղէն,
խեցեմորթ,
պղնձախեցի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skhadatē
«ճեղքում է»
հայ.
շերտ
<*skhed-ri
լիտվ.
skedervà
«բեկոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 360
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։