Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 799 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՈՍՏԱՆ
«թագավորանիստ, թագավորական քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. ōstāndār
«գավառապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստանեաց,
ոստանիկ,
սարոստանիկ
Մատենագիտություն
H. AG 215;
Աճ. ՀԱԲ 570
ՈՍՏԻԿԱՆ
(-ի, -աց)
«թագավորական բարձր պաշտոնյա, արաբական կուսակալ, ոստիկան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. ōstīkān (ōstīgān)
«հավատարիմ, վստահելի (անձ)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
ՈՍՏՂ
«սոսնձապատ ճյուղ թռչուն որսալու համար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ոստ «ճյուղ» բառի հետ նույնը՝ աճած -ղ-ով։
Տե՛ս նաեւ
ՈՍՏՈՒՑԻ
«վարդապետ»
Անստույգ (թերեւս)
ուսուցիչ բառի սխալագրութիւնը
ՈՍՏՐԷՈՍ
«ոստրե»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. όστρεον
Մատենագիտություն
H. AG 369;
Աճ. ՀԱԲ 571
Ո(Վ)
(վ), սեռ. ոյր, տր. ում
«ով»
Բնիկ հնդեւրոպական
Ո-ի տարբերակը՝ ձայնաւորից առաջ վ-ի յաւելմամբ (ո՞վ իցէ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոմն,
որ,
ով
ՈՎԱՆ
(ովանայ, ովամայ), -այ
«ծովային մի կենդանի, ձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Ωάννην
Հուն. Ωάννην անուան տառադարձութիւնը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
ՈՎԱՍԻՍ
(ովազիս, օազիս)
«օազիս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. όασις
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
ՈՎԱՐ
«խոսք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. όαρος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։