Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 795 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՄՊԻԱԴ (-ի, -աց) (ոլոմպիադ, ոլոմպիաս, ոլոմպիաթ, ոլիմպիադ, ոլիմպիաթ, ողումպիադ, ողիմպիադ, ողիմպիաս, ղիմպիադ) «օլիմպիադա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Ὀλυμπιάς, -άδος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողումպիական
Մատենագիտություն
H. AG 368; Աճ. ՀԱԲ 555
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՎԹ (որովաթի) «հեղեղ» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
նոյնը ողող բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՐԿ ուշ՝ -ի, -ից (ուղորկ, ըղորկ, ղորկ) «ողորկ, քաղցրախոս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lerg- «հարթ, ուղիղ, լերկ, ճաղատ» (անմիջական նախաձեւ՝ *lorg-)
«հարթ, ուղիղ, լերկ, ճաղատ» արմատից, որից նաեւ լերկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողորկել, ողորկակեղեւ, ողորկապատեան, ողորկաբար, անողորկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. հոլ. lerg «զառիվայր, ճանապարհ, հարթութիւն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 555-556
Տե՛ս նաեւ
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՐՄ -ոյ «ողորմ, գութ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «ոչնչացնել, վնասել» (անմիջական նախաձեւ՝ *ol-)
«ոչնչացնել, վնասել» արմատից, որից նաեւ եղեռն (տե՛ս)։ Աճառեանը (ՀԱԲ 3, 556) համեմատում է գերմ. համիմաստ բառերի հետ՝ գոթ. arms, հոլ. arm, գերմ. arm «խեղճ, թշվառ», եւ վերականգնում է հայ.-գերմ. զուգաբանութիւն՝ հայերենի համար կրկնավոր տարնմանութեամբ (*որորմ>ողորմ) զարգացում. սակայն Պոկոռնին (Pok. IEW 1, 782) գերմ. արմատը հատկացնում է *orbho- «որբ» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողորմիլ, ողորմած, ողորմածութիւն, ողորմուկ, անողորմ, անողորմածութիւն, աղիողորմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556; Pok. IEW 782
Տե՛ս նաեւ
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՑ I «ծայը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *ol(o)sk-)
բ.՝ ողց «ասեղի ծակ»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ. uilenn «անկյուն»
Տե՛ս նաեւ
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՑ II «ոմանց» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. όλως (թերեւս) «ամբողջովին»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 557
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՅՆ «տագնապ, շտապում» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ ողոյն տալ «տագնապել, շտապել»:
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՂՈՒՄԱՐԱՅ «մի դեղ (քթի մեջ կաթեցնելու)»
Ծագումն անհայտ է
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՂՈՔ (-ոյ) «աղաչանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-, *ol- (անմիջական նախաձեւ՝ *olokh- (<*elokh-)) բնաձայնական արմատից
բնաձայնական արմատից, որից նաեւ աղաւթ-ք, աղաչել, աղատել, ողբ: Աճառեանը, հենուելով Պեդերսենի վրայ, համեմատում է լատ. loquor «խօսել» բայի արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողոքանք, ողոքումն, ողոքիչ, անողոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. loquor «խոսել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 557
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՂՋ (-ոյ) «առողջ, ամբողջ, ամբողջական, ողջամիտ, ողջախոհ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *solo- «անվնաս, ամբողջական» (անմիջական նախաձեւ՝ *solio-)
Հյուբշմանը (IF 19, 476) եւ Աճառյանը (ՀԱԲ 3, 558) բխեցնում են *olyo- արմատից (հմմտ. հ. հոլ. oll «ընդարձակ, մեծ», գոթ. alla, հ. վ. գ. all, անգլ. all «ամբողջ, ողջ»): Հնարավոր է երկու հիմքերի բաղարկություն: Կապ ունի՞ ուրարտ. alguse «կյանք» բառը հայ. ողջ-ի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողջանալ, ողջոյն, ողջախոհ, նախողջոյն, առողջ, ամբողջ, բխջախոհ, ողջերթ, անառողջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sarva «ամբողջ, բոլոր»
հուն. ὀλος «ամբողջ, ամբողջական»
լատ. salvus «ողջ, անվնաս»
լատ. salus «առողջություն»
թոխս. A salu «ամբողջովին»
թոխս. B solme «ամբողջ, ամբողջական»
Մատենագիտություն
Pok. IEW 979-980; IF 476; Աճ. ՀԱԲ 558