Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 79 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԼԻ «աստված իմ»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. ēli «աստված իմ»
գործածական է հայատառ եբրայերեն էլի էլի, լամա սաբաքթանի «աստված իմ, աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» նախադասության մեջ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸԲԽ «մի հիւանդութիւն՝ բքնում (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Ը-ն ստացուել է ինչ-որ ձայնաւորի թուլացմամբ:
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՂԵԼ «մեկնել, երկարել» (բբ. նաեւ «խրել»)
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդեօք ուղղել բայի հետ:
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՄ «գոյ» կամ «լինի»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՆ «հարմար, պատշաճ, պատեհ, թերեւս»
Անստույգ
Ունի ընդ+բոն կազմութիւն, բայց բոն-ի ծագումն անհայտ է (չի կարող հնդեւրոպական ծագում ունենալ, որովհետեւ *o-ն ռնգայինի մոտ դառնում է ու, անհաւանական է կապը իրանական ծագման բուն բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անըմբռն, անըմբռնութիւն
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՇԽՈՐԵԼ «լիովին վայելել, ըմբոշխնել»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական բոշխնել (հաւանաբար)
ունի նոյն կազմութիւնը, ինչ ըմբոշխնել-ը, որ կազմուած է ընդ- նախածանցով իրանական ծագման հիմքով բոշխնել բայից եւ, թերեւս, հայ. -որ- ածանցով. բոշխնել-ի -ն-ն, որ ներկայացնում է իրան. na-ն, կարող էր այստեղ բացակայել:
Տե՛ս նաեւ
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄՆԵԼ «յաղթել, յաղթահարել, նուաճել» (բբ.)
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՄԲՈՌԻԼ «այրվել, վառվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhre- (անմիջական նախաձեւ՝ *bhre-n-u) հիմքային ձեւ
Կազմված է ընդ- > ըմ- նախածանցով՝ այլուստ անհայտ պոռիլ ձեւից, որ կարող է կապված լինել արդի հայերենի բռնկ-վ-ել «բոցավառ(վե)լ» բայի հետ: Սա էլ թերեւս գալիս է հնդեւրոպական *bhre-n-u հիմքային ձեւից, որ առկա է գերմանական խմբում (գոթ., հ. վ. գ., հ. սաքս. brinnan «այրել, վառել» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւրըմբոռելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. brinnan «այրել, վառել»
հ. վ. գ. brinnan «այրել, վառել»
հ. սաքս. brinnan «այրել, վառել»
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՄՓՈՐՏԵԼ (ըմփորտել, ընդփորկել, ընդփոխարկել) ««ուսուցնել» (ԲՀ՝ ըմփորտել, ընդփորկել «փոխարկել, ընդփոխարկել»)»
Անստույգ
Ծագումն անհայտ է։
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԳԱԶ «ծովային հրեշավոր էակ, ծովային ոգի»
Ծագումն անհայտ է