Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԷՔ
«այծէք, ձեռք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
-եայ-ք-ի հնչյունափոխված տարբերակն է՝ եայ-ք > -էք՝ *այծի-այք > այծէք. ձեռոք-ի էք-ը համաբանական է, եթե նախնական *ձեռքի տիպի հիմք չենթադրենք:
-ԻԿ
«աղջիկ, այրիկ, աչիկ, մասնիկ, փոքրիկ, այլեւ Աստղիկ, Ձուիկ, Յուսիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon-
(անմիջական նախաձեւ՝ *-i-)
բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով
Ինչպես ցույց է տալիս իկ-ով բառերի թեք հոլովների -ն- ով հիմքը (աղջիկ, -ան, աչիկ, -ունք եւ այլն), ծագում է հնդեւրոպական բաղադրյալ *-kon- ածանցից՝ *-i- հիմքակազմ տարրով եւ *-kon- > -կն ածանցմամբ: *k-ն ն-ից առաջ չի շնչեղանում, ինչպես ակն, ձուկն, մուկն (հմմտ. նաեւ մատն < *-mat-) բառերում: Եզակի ուղղականի համար հնարավոր է ենթադրել սկզբնական *-n-ի անկում եւ թերեւս...
-ԻՆՔ
«նախատինք, բերդայինք, գահինք, դստինք, հեգենայինք, մաղինք, քրիստոսինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *en-es
հոգնակի ձեւ
Այս ածանցի տակ միաւորուող` բայերից անուններ ածանցող -նիք-ը (նախատինք) եւ հաւաքական անուններ կազմող -ինք-ը հաւանաբար նոյն ծագումն ունեն, ինչ -ն-ով վերջացող մի շարք բառերի -ինք-ը, որ գալիս է հ.-ե. *-n-ով վերջացող հիմքերի հոգնակի *en-es ձեւից: Եզակի թւում ն-ից զուրկ քար տիպի բառերի հոգնակի քարինք ձեւի համաբանութեամբ -ինք-ը կարող էր տարածուել եւ ստանալ ինքնուրոյն հաւաքականի արժէք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախատինք,
բերդայինք,
գահինք,
դստինք,
հեգենայինք,
մաղինք,
քրիստոսինք,
առինք,
բեռինք,
գառինք,
դառինք,
եղինք,
լերինք,
ազինք,
խաշինք,
նեռինք,
քարինք
-ԻՐ
(հմմտ. -ար, -որ, -ուր, այլեւ -երեակ, -(ե)րրորդ)
«երկիր, երփիր, չորիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro-
նախորդող *-i- ձայնաւորով
ածանցից` նախորդող *-i- ձայնաւորով` *dwi-ro երկիր, *tri-ro-> երփիր. չորիր-ի ի-ն եւ վեցերրորդ-ի իր-ը համաբանական են. վերջինիս -եր-ի մասին տե՛ս -երեակ ածանցի քննութեան մէջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիր,
երփիր,
չորիր
Տե՛ս նաեւ
-ԻՑՍ
«երկիցս, երիցս, չորիցս, քանիցս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ից տարրից եւ -ս ցուցական հոդից, որ մակբայական արժէք է տալիս. -ից-ի համար հնարաւոր է երկու ենթադրութիւն. այն կամ գալիս է հնդեւրոպական շրջանից կամ սեռական-տրականի երից, չորից, ձեւերի -ից-ն է` համաբանօրէն տարածուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկիցս,
երիցս,
չորիցս,
քանիցս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գերմ.
zwiski
«կրկնակի»
-(i)ski-ի մէջ
Մատենագիտություն
Meillet 101
-Է
«է հանդես գալ բայանվանական արժեքով»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
է հանդես գալ բայանվանական արժեքով (օրինակների համար տե՛ս Olsen, 1988, 12-13):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
hótra-
«զոհաբերություն»
հ. իռլ.
giall
ուելս.
gwistl
«թշնամություն»
բրետ.
goestl
«զգուշություն»
Մատենագիտություն
Olsen 12-13
-ԿՈՏ
«դանդաղկոտ, ծիծաղկոտ, վախկոտ, ցատկոտ»
Ստուգաբանություն ()
Կազմված է -կ- ածականից եւ -ոտ ածանցից. ընդ որում կան -կ-ով եւ առանց -կ-ի տարբերակներ՝ նախանձկոտ-նախանձոտ. ավելի քիչ հավանական է -կ-ն դիտել որպես -ուկ-ի կամ -իկ-ի շեշտակորույս տարբերակը. թեեւ կան վաղվաղուկ-վաղվաղկոտ զուգահեռ ձեւերը, բայց դրանք եզակի են կանգնած՝ -կոտ-ով այլ բառերի համար -ուկ-ով կամ -իկ-ով տարբերակներ չեն հանդիպում (օրի-նակ՝ դանդաղկոտ-ի դեպքում չկան դանդաղուկ կամ դանդաղիկ տիպի ձեւեր):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղկոտ,
ծիծաղկոտ,
վախկոտ,
ցատկոտ,
նախանձկոտ,
նախանձոտ
-ՆԻ
«գաղտնի, յայտնի, նախնի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-eniyo-/-ā-
(անմիջական նախաձեւ՝ *-en(o)- + *-iyo-/-ā-)
բաղադրեալ ածանց
հ.-ե. արմատ՝ *-niyo-/-ā-
տարբերակ
1. Ծագում է հ.-ե. *-eniyo-/-ā- բաղադրեալ ածանցից (*-en(o)- + *-iyo-/-ā-) կամ սրա *-niyo-/-ā- տարբերակից` նախորդող -ի-ով (հմմտ. յայտ, -ի, -ից): 2. կազմուած է համեմատաբար ուշ` -ուն-ից եւ երկրորդային -ի ածանցից (հմմտ. թաքուն-թաքնի):
-ՇԻ
«բոլորշի, լայնշի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-iskhio-
(անմիջական նախաձեւ՝ *iskh(o)- + *-iyo-)
Քանի որ հիմքերը հ.-ե. ծագման են, պէտք է ենթադրել հնդեւրոպական ծագում... -շի է առկայ նաեւ գոլո(ր)շի բառի մէջ` ռ- հիմքային տարրով եւ ր-ի համաբանական յաւելմամբ (հմմտ. բոլորշի), ընդ որում գոլ-ը նոյնպէս հնդեւրոպական ծագում ունի: Ժամանակակից հայերէնում տարածուել է գոլորշի ձեւը, եւ որշի-ն ընկալւում է որպէս ինքնուրոյն ածանց:
-ՈԳ
«նորոգ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *ko-ig-
եթէ ինչպէս փորոգ /փորոք ձեւի մէջ գ-ն ք-ի տարբերակն է
Թէեւ հիմքը (նոր-) հնդեւրոպական ծագում ունի, բայց -ոգ-ի ծագումը պարզ չէ: Եթէ ինչպէս փորոգ /փորոք ձեւի մէջ գ-ն ք-ի տարբերակն է, ապա վերջինիս համար կարելի է ենթադրել հնդեւրոպական ծագում *ko-ig-` նախորդող հիմքային -ո-ով (հմմտ. նոր ոյ):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։