Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 79 / 919
ԱՆՏԻԼԻՊՍ
«բարեխոս, պաշտպան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀντίληψις
Մատենագիտություն
H. AG 189;
Աճ. ՀԱԲ 189
ԱՆՏԻՄՈՆ
(բբ)
«ծարիր»
(բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. antimonium
Աղբյուր՝ իտալ. antimonio
նոր փոխառություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
ԱՆՏԻՏՈՏՈՆ
(ԲՀ)
(անդիտստոն)
«հակաթույն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀντίδοτον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
ԱՆՏԼԻՏԵՐԻՈՆ
«մի հեղուկաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀντλητήριον
«դույլ»
տառադարձություն
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 189
ԱՆՏՈՀ
«մտատանջություն, ցավ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. andōh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդոհական,
անդոհիլ,
անտոհիլ,
անանդոհ
Մատենագիտություն
H. AG 99;
Աճ. ՀԱԲ 189
ԱՆԴՈՐԴ
-անթ
(բրբ. անդորգ)
«սրածայր ժայռ, սեպաձեւ քար»
Անստույգ
Կապ ունի՞ արդյոք հուն. ἀνθήρ «հասկի քիստ, նիզակի ծայր», ἀνθεριξ «հասկի քիստ, ցողուն» բառերի հետ, որոնց համար վերականգնվում են *andher-, *ndher- «սուր ծայր, ցողուն» նախաձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդորդանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀνθήρ «հասկի քիստ, նիզակի ծայր»
հուն.
ἀνθεριξ «հասկի քիստ, ցողուն»
ԱՆԴՈՐՐ
«հանգստություն, հանգիստ, խաղաղ, ընդարձակ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է ան- ոչ ժխտական նախածանցով՝ դորր=դիր արմատից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 190
ԱՆԴՈՒՆԴ
-ոց
«անհատակ խորություն, դժոխք, գերեզման»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhudh-no-
«գետին, հիմք, հատակ»
(անմիջական նախաձեւ՝ *bhundho-)
*bh>*dh առնմանությամբ
Կազմված է ան- ժխտականով՝ *դունդ «հատակ» բառից, որ ծագում է հնդեւրոպական *bhundho- «գետին, հիմք, հատակ» ձեւից (*bh>*dh առնմանությամբ), սա էլ *bhudh-no-ից (կա եւ *bhudh-men զուգահեռ կազմությունը)։ Ժխտական կազմության համար հմմտ. ռուս. без-дна «անդունդ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդնդալից,
անդնդախորք,
անդնդական,
անդնդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*budhna- «գետին, հիմք, հատակ»
հուն.
πύνδα «հատակ»
լատ.
fundus «հատակ, հիմք»
հ. անգլ.
bodan «գետին, հիմք»
ռուս.
без-дна «անդունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 190;
Pok. IEW 174
ԱՆԴՈՒՆՔ
(ԲՀ)
«ամբարտավանություններ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս փոխառություն կամ օտարալեզու բառ, որովհետեւ գրված է «թարգմանի ամբարտաւանութիւնք»։ Սակայն որոշ ձեռագրերում գրված է անդութն, որ թերեւս յանդուգն բառի սխալագրությունն է:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։