Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 787 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՓ «կասկած»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šubha
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 540
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՓԱՅ «աչքի դեղ, ծարիր» (բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. šāyāfā
Մատենագիտություն
H. AG 314; Աճ. ՀԱԲ 540
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՓԵԼ (շուփ) «շփել, տրորել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skeup- «շոշափել, շփել» (անմիջական նախաձեւ՝ *skhupt-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շփշփել, շփումն, ամպաշուփ, ոտնաշուփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. щупать «շոշափել»
Տե՛ս նաեւ
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՔ (-ոյ, -ի) «շվաք, ստվեր, ծածկոց, հովանի, շուք, շքեղութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eu- «լուսավորել, լուսավոր» (անմիջական նախաձեւ՝ *k'uoko-) որից կազմվել է նաեւ *k'euk- հիմքը
որից կազմվել է նաեւ *k'euk- հիմքը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շքալ, շքեղ, շքադիր, շքեղազարդ, շքեղաշուք, մեծաշուք, անշուք, բարեշուք, չարաշուք, սքանչելաշուք, գեղաշուք, գեղեցկաշուք, բազմաշուք, շքախումբ, շքամուտք, շքանշան, շքեղափայլ, շքերթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. scati- «լուսավորում է, փայլում է, վառվում է»
հ. հնդկ. çukra-, çukla- «լուսավոր, սպիտակ, մաքուր»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 132
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՔԱՀԻ «մի բոյս» (բուսաբանություն)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šukā'ī
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 541
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՔՈՒՖԱՅ «մի լուծողական դեղաբոյս» (բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. šikufa
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՉԵԼ (նոր՝ շչալ, շաշել) «շչալ, շաշել»
Բնաձայն
Բնաձայն կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շչումն, շչիւն, շչակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՊԱՐ (-ի, -աց) «շպար, սնգույր»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. šappir «գեղեցկանալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շպարիլ, շպիրիլ, շեպարել, շպարանկար, շպարանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՊԵՏ (շշպետ) «հովիվ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *šupat
Աղբյուր՝ հին fšupati
fšupana ձեւից է šuban, որից էլ թրք. çoban, չոբան:
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք. çoban «չոբան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
Էջ 596, սյունակ 1 Էջ 596
ՇՊՈՌՆԵԼ «հրել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *skeub- «նետել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *skhub-)
նույնը բ. շպրտել բայի հետ, որոնց համար կարելի է ենթադրել շուպ- արմատ