Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 786 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇՏ II (բբ) «հանդուգն, անզգամ, լիրբ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շշտութիւն, շշտաբար
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇՏԱԿ (բ.՝ «գլխաշոր») «թաշկինակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *šustak
Աղբյուր՝ պ. šusta «շոր»
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *šustak։ հմմտ. պ. šusta (> արաբ. šūštaga «շոր»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. šusta «շոր»
արաբ. šūštaga «շոր»
Մատենագիտություն
H. AG 215; Աճ. ՀԱԲ 537
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇՏԱՆԴԱՄ (բբ) «անկար, առնապես անկարող»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šuštandām
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 537
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇՓԱՅ (շուշպայ) «սկիհածածկոց (սկիհի մասունք)»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. šūšeppā
Մատենագիտություն
H. AG 314; Աճ. ՀԱԲ 537
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՈՏ (բ.՝ «փետրվարին հայտնվող դեւ») (շուատ) «փետրվար»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šubāt < ասոր. šəbāt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 537-538
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՊ «նուրբ կտոր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šūb (քիչ հավանական է) «փաթթոց, թաշկինակ»
Հնչյունապես քիչ հավանական է աղբյուրը համարել արաբ. šubba-ն, որից միջնորդաբար ռուս. шуба «մուշտակ»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
արաբ. šubba-ն
ռուս. шуба «մուշտակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 538
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՌ (բ. ժուռ) «շուռ տալը, դարձ, պտույտ»
Ստուգաբանություն
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՏ «մի բոյս» (բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՐԹՆ (-ան, -ունք) «շուրթ, շրթունք, բերան, լեզու, խոսողութիւն, եզր, եզերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k'ur-(t-) «կտրել, բաժանել, անջատել, քերծել» (անմիջական նախաձեւ՝ *skhurtom-)
հ.-ե. արմատ՝ *(s)kreu- «պտտել, շրջել, ծռել»
Աճառյանը համարում է շուրջ բառի տարբերակը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շրթնատ, շրթնաշղթայ, միաշուրթն, խորաշուրթն, պղծաշուրթն, զուգաշուրթն, թիւրաշուրթն, մատնաշուրթն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 538
Տե՛ս նաեւ
Էջ 595, սյունակ 1 Էջ 595
ՇՈՒՐՋ «շուրջ, բոլորտիք, շրջան, պտույտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «շրջել, ծռել» *-k/gh- աճականների քմայնացմամբ (*-ki-, *-ghi-)
հ.-ե. արմատ՝ *(s)kreu- սահող ձայնդարձով
թերեւս այն արմատի սահող ձայնդարձով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շրջել, շրջշրջել, շրջան, շրջանակ, շրջանակել, շրջանկեալ, շրջանակի, շրջեալ, յեղաշրջել, շրջակի, շուրջանակի, շուրջառ, շուրջտեսանելիք, խելաշուրջ, գաղտաշուրջ, դժվարաշուրջ, դիւրաշուրջ, շուրջկալ, շուրջպար
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. virum «շուրջ(ը)»
ռուս. круг «շրջան»
Տե՛ս նաեւ