Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 785 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՆՉ (-ոյ) «շունչ, շնչառություն, հոգի, անձ, օդի շունչ, քամի»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայնական կազմություն։ Պոկոռնին (Pok. 1, 632) բխեցնում է *k’uonk’ - նախաձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնչել, շնչական, շնչակեաց, շնչաւոր, շնչապահ, միաշունչ, համաշունչ, անշունչ, բոցաշունչ, բռնաշունչ, դառնաշունչ, խստաշունչ, հողմաշունչ, հրաշունչ, մահաշունչ, յորդաշունչ
Նոր՝
շնչառություն, շնչահեղձ, շնչարգելություն, մեղմաշունչ, ներշնչանք, ներշնչում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 535; Pok. 632
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇ «ծառի բողբոջ, պտուղ, ճյուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šafš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 536
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇԱԿ «պարանոց, վիզ, ծոծրակ»
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված
Տե՛ս նաեւ
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇԱԿԵԼ «շարժել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇԱՆ (-ի, -աց) «շուշան, բուրվառի վերնամաս»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. šūšan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շուշանագործ, շուշանափայլ, շուշանաբեր, շուշանազարդ
Նոր՝
շուշանաբոյր
Մատենագիտություն
H. AG 314; Աճ. ՀԱԲ 536
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇԵԼ «ծուլանալ, անհոգ լինել»
Ծագումն անհայտ է
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇԹԱՐԻ «կանացի մի հագուստ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šuštar «Շուշտար քաղաքի անունից»
Շուշտար քաղաքի անունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 536
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇՄԱՅ «քնջութ, սուսամ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. šūšmā
Մատենագիտություն
H. AG 314; Աճ. ՀԱԲ 536
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇՄԻՐ (շուշմիռ, շուշմիհեր) «դաշտակուտեմ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šūšmīr
Աղբյուր՝ պ. šūmšīr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 537
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՇՏ I «տարակուսող, երկբայող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skeu- «ուշադրություն դարձնել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *skeu- «ուշադրություն դարձնել» արմատի հետ, որից, թերեւս շուար (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անշուշտ, արեւիշուշտ, շուշտել, շուշտիկ, շուշտակ
Տե՛ս նաեւ