Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 78 / 318
ԶՈՒԶ
««հաստատ» կամ «նախապարգեւ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ԶՈՒՍՊ
I
(զիսպ)
«զուսպ, զսպված, ամփոփ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զսպել,
զսպակ,
զսպանակ,
զսպանակատր,
զսպօղակ
ԶՈՒՏ
-ոյ
«զուտ, մաքուր, անխառն»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *g'heu- «թափել, ձուլել» արմատից ծագած իրանական որեւէ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զտել,
զտիչ,
զտութիւն,
մաքրազտել,
զտութիւն,
զտում
ԶՈՒՐԱՅ
(ԲՀ)
«ոսկի»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք պ. zar «ոսկի» բառի հետ:
ԶՈՔԱԼ
(-ել, -իլ)
««վշտագնել, ցավել, ափսոսալ, լալ, տառապել, սարսռել, դողալ, սարսափել, զարհուրել» (զոփիլ «նեղվել»)»
Ծագումն անհայտ է
ԶՈՓԱՅ
(նախատական (՞) ածական)
Ծագումն անհայտ է (՞)
ԶՈՔԱՆՉ
-ի
«կնոջ մայր»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք սողդ. zākānč «աղջիկ» (zāk «երեխա» բառից՝ իգականակազմ -anč ածանցով) բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
zākānč «աղջիկ»
ԶՐԱՒ
«վերջ, ավարտ, մահ, սպանություն»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *ǵ'er-
«հասունանալ, ծերանալ»
*-u- կազմիչով
Ծագումն անհայտ է: Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ǵ'er- «հասունանալ, ծերանալ» արմատից *-u- կազմիչով կազմված իրանական որեւէ կորած բառի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրաւել,
զրաւամահ,
զրաւարար,
եղբայրազրաւ,
երազագրավելի,
անզրաւ,
անզրաւական,
հանճարազրաւ,
շարազրաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zaurvan «զառամություն, ծերունական թուլություն»
ավ.
zrvan- «ժամանակ»
ԶՐԵՀԻՆ
«երաժշտական մի խաղ»
Ծագումն անհայտ է
ԷԳ
(ուշ` -ի, -ից, -աց)
«էգ»
Ծագումն անհայտ է (՞)
Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգանալ,
իգություն,
իգաբար,
իգասեր,
իգախազ,
իգամոլ,
իգատենջ,
որձեէգ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։