Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դա» որոնման արդյունք՝ 1597 բառահոդված · Էջ 78 / 160
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԹ ուշ՝ -ոյ, -ու, -ի, -ից «հարճորդի, պոռնկորդի, խորթ (անհարազատ) որդի, խորթ, կեղծ, կոշտ, անհարթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» (անմիջական նախաձեւ՝ *khorth-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khorth-` *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» արմատից: հմմտ. ատամնային ածականով՝ հ. վ. գ. scrato «չար ոգի», շվեդ. skratte «ուրվական», նորվ. screda «թույլ մարդ», մ. ն. գ. schrade «բարակ, նիհար, խղճուկ», հ. իսլ. skydda «կծկված կաշի», լիտվ. skràusti (skraudù) «խորդուբորդանալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորթանալ, խորթութիւն, խառնախորթ, աւտարախորթ, խորտուբորտ, խորդուբորդ, խորթուբորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. scrato «չար ոգի»
շվեդ. skratte «ուրվական»
նորվ. screda «թույլ մարդ»
մ. ն. գ. schrade «բարակ, նիհար, խղճուկ»
հ. իսլ. skydda «կծկված կաշի»
լիտվ. skràusti (skraudù) «խորդուբորդանալ»
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐԽՈՆՋ «ագռատուկ, դաշտախոտուկ»
Անստույգ (թերեւս)
կրկնաւոր կազմութիւն՝ բրբ. մրմոնջ-ի տիպի կաղապարով՝ ինչ-որ խոր- արմատական ձեւից կամ խորիս «բարակ մաշկ, կեղեւ» բառի ածանցեալը
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐՀ (խոհ), ուշ՝ -ոյ, -ի, -ից «խոհ, մտածմունք, խորհուրդ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞) (հավանաբար)
հաւանաբար իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոր(հ)իլ, խորհուրդ, խորհրդանի, խորհրդաբար, խորհրդածութիւն, խորհրդակալ, խորհրդական, խորհրդակից, խոհական, խոհականութիւն, խոհեմ, խոհուն, մտախո(ր)հ, համախորհ, իրաւախո(ր)հ, բարեխորհել, բարեխորհուրդ, երկխորհուրդ, լայնախորհուրդ, անխոհ, ողջախոհ, ողջախոհութիւն, բղջախոհ, համախոհ
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՐՏԻԿ «(ընտիր) ուտելիք, համադամ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xvartīk
աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորտակարարութիւն, բազմախորտիկ, թեթեւախորտիկ, լիախորտիկ
Նոր՝
խորտակարան
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 412
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՑ (ուշ՝ -ոյ, -ի, -ից) «խոց, վերք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *khai-t- «խփել, հրել, խոթել» (անմիջական նախաձեւ՝ *khot-sk`) այլ ձայնավորումով, ինչպես խոթ բառում
արմատի կողքին՝ այլ ձայնավորումով, ինչպես խոթ բառում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոցել, խոցահարել, խոցոտել, խոստել, խոցոտիչ, խոցոտումն, խոցտուկ, ծածկախոց, ծածկախոյց, լերդախոց, չարախոց, սրախոց, գեղարդնախոց, ջրխոց, տիգախոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խայթ
հայ. խեթ
հայ. խիթ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 147
Էջ 346, սյունակ 1 Էջ 346
ԽՈՒԶԵԼ (խոյզ) «խուզել, կտրել, հնձել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «կտրել, անջատել, քերել, փորփրել, քչփորել» (անմիջական նախաձեւ՝ *kheu-g'h-)
արմատից, որտեղից նաեւ՝ խզել (խուզ-) ձայնդարձային ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուզումն, ստորախուզել
Տե՛ս նաեւ
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԺԴՆ (կամ խժդն) «համառություն»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խժդալ
Էջ 347, սյունակ 1 Էջ 347
ԽՈՒԼ (-ի, -ից) «խուլ, չլսող, լուռ, անխոս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *s(k)h(e)l- «թեքել, ծռել, հենել, ծուռ» (անմիջական նախաձեւ՝ *khōl-)
«թեքել, ծռել, հենել, ծուռ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլանալ, խլխլել, խլութիւն, խուլակոյր, անխուլ, անխլանալ, անխլաբար, զանխուլ, զանխլանալ, զանխլաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խեղ, շեղ, շիլ
հուն. σκολιος «ծուռ, անարդար, խորամանկ»
հուն. κυλλος «կաղ»
գ. scheel «շիլ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 148
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՄ II «խմորում»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արամ. xmī (թերեւս) «թթվել»
Աղբյուր՝ ասոր. xma (թերեւս) «թթվել»
լիաձայն՝ -ու-ով ձեւի երկրորդական վերականգնումով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմոր, խմորել, խմորուն, խմորոտ, խմորաթաղ, խմորանոց, խմորուկ, բրբ. խմր(ա)խոտ, անխմում, նոր՝ խմորատաշտ
Նոր՝
խմորատիպ, խմորիչ, խմորոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 377; Ջահ. ՀԼՊ 457, 477
Էջ 350, սյունակ 1 Էջ 350
ԽՈՒՌՆ «ամբոխ, խառն բազմություն, շատություն, առատություն, խիտ»
Բնիկ հնդեւրոպական
Խառն-ի (տե՛ս) ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռնել, խուռնընթաց, խառնիխուռն, բազմախուռն, թանձրախուռն, միախուռն
Տե՛ս նաեւ