Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 78 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐ II «թուրինջխոտ, պատրինջ»
Ծագումն անհայտ է
կապ ունենա հնդեւրոպական *(s)ter-n բուսանվանական արմատի հետ:
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐԹ(Ն) (թորթն, թուրթ) «քարխոտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «պինդ» (անմիջական նախաձեւ՝ *tor-t-)
«պինդ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորթիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. stord «խոտ, կանաչ գոգուն» (*(s)tert- կամ *(s)ter-to-)
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐԹՈՇ «ուռճացած, փարթամ (բույսերի մասին), գեր, հույր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «պինդ»
Կրկնավոր կազմություն՝ *թոր արմատից կամ -ոշ ածանցով կազմություն՝ թորթ արմատից (հմմտ. թորթ «ավելցուկ»), սրանք կարող են ծագել *(s)ter- «պինդ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորթոշել, թրթրթոշիկ, թորթոշիկ
Տե՛ս նաեւ
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐԹՈՐ (բբ) «հորդոր, փափագ, անձուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter- «բարձրաձայն խոսել» (անմիջական նախաձեւ՝ *tortor-) o ձայնդարձով ձեւ
«բարձրաձայն խոսել» արմատից: վերականգնվում է միայն *o ձայնդարձով ձեւ՝ *tor-, *toro-s- «բարձրաձայն, պարզորոշ», մինչդեռ հայ. ընթեռնում բայը ցույց է տալիս նաեւ *e-ով ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թրթրակ «ճարտարախոս, արագադարձ (լեզվի մասին), հորդորիչ»
հուն. τορος «թափանցող, սրանցիկ, հասկանալի»
Մատենագիտություն
Pok. IEW 1088-1089
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՐԽ «չոր, չորացած (ծառի մասին)»
Ծագումն անհայտ է
կապ ունենա հնդեւրոպական *ter- «տորորել, մաշեցնել» արմատի հետ
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԽ I (թուղ), -ոյ «թուխ, թխագույն, մուգ գորշ, սեւավուն, մութ, մթին, խավար, մռայլ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *teu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *tu-kho-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 203) դնում է կասկածելիների շարքում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխագոյն, թխանալ, թուխակն, թոյրաքուխ, քաջաթուխ, բոթուխ
Նոր՝
թխորակ, թխադեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ. poka ((*tu-g>))
հ. շվեդ. thukna «մառախուղ»
հ. անգլ. duxian «մթնեցնել»
հ. սաքս. thiustri
հ. վ. գ. d-uster «մութ»
հ. սլ. tuko «ճարպ» ((*tu-k>) ըստ Պետերսոնի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 203; Pok. IEW 1081
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽ II «ձագահանում, թուխս, թխսում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *teuk- «սաղմ, սերունդ» (անմիջական նախաձեւ՝ *tukh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. tuc, tokam «սերունդ, զավակներ»
ավ. taoxman- «սերմ, սերունդ, տոհմ»
հայ. տոհմ (< իրան.)
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽ III «խփում, խփելը. թխում, թխելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)teu-k- «հրել, խփել» (անմիջական նախաձեւ՝ *tukh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխել, հացթուխ, եփթուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τυκος «քարակոփ գործիք, կացին»
հուն. τυκιζω «կոփել, տաշել»
հ. վ. գ. dūhen «սեղմել, տաշել»
լատվ. tukstēt «թխկացնել»
ռուս. ткнуть «հրել, խփել»
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՄԲ «պատնեշ, ամբարտակ, պարիսպ, նավեզերք, բլրակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tēu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *tumbho-)
հ.-ե. արմատ՝ *tu- «ուռչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բմբաձեւ, բմբել, բմբիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τύμβος «գերեզմանաբլուր, հողաբլումբ, դամբան»
լատ. tumulus «բլումբ, հողաբլումբ, գերեզմանաբլուր, դամբարան»
հ. շվեդ. pumi
հ. վ. գ. dūma «բութ մատ»
մ. իռլ. tom «բլուր, թումբ, քուփ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206; Ջահ. ՀԼՊ 154
Էջ 275, սյունակ 1 Էջ 275
ԹՈՒՄՆ (թումնի, այլեւ թուրմն (°), թուսի (°)) ««խավար» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tem(ə)- «մութ, խավար» (անմիջական նախաձեւ՝ *tom-no)
հ.-ե. արմատ՝ *tem(ə)- «մութ, խավար» (անմիջական նախաձեւ՝ *tom(e)s-no-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 210) թուրմն ձեւի կապակցությամբ գրում է. «կա պ. tum «մութ», բայց այս բառը մենք պարսկերենի բառարաններում չգտանք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թումանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. támas «մութ, խավար»
իլիր. τομαρος «լեռնանուն»
հ. սլ. təmənə
ռուս. темный «մութ, խավար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 210