Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 78 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՀԱՒԻՐՔ (-աց) «սարսափ, արհաւիրք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *ahr(a)βīr
իրանական աղբիւրից՝ *ahr(a)βīr (°)։ հմմտ. ahr > հայ. ար(հ) եւ խոտ.-սակ. birrai «վախենում եմ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արհաւրանք, զարհուրատեսակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակ. birrai «վախենում եմ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 513
Տե՛ս նաեւ
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՀԵԳԵԼ (ահեգել) ««համոզել (համոզել) կամ ծիպրել (°)» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՀԻ «արքեպիսկոպոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *արհիեպիսկոպոս
Հունարենից փոխառեալ արքեպիսկոպոս-ի՝ համեմատաբար ուշ աւանդուած *արհիեպիսկոպոս-ի կրճատուած ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արհիական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 323
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՁԱԿ (-ի, -աց) «ազատ, համարձակ, չփակուած, ընդարձակ, հասարակ, սովորական, հեռու, այն կողմը»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *serg՛-
Աղբյուր՝ աւ. harəz «արձակել»
Աղբյուր՝ պրթ. hirz «արձակել»
իրանական աղբիւրից՝ հմմտ. աւ. harəz, պրթ. hirz «արձակել» (< հ.-ե. *serg՛-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձակել, արձակահեր, հերարձակ, արձակավայր, արձակաքաղաք, արձակերտասանակ, արձակումն, արձակուրդ, ընդարձակ, ընդարձակել, համարձակ, համարձակելի, համարձակագոյն, արձակիլ, բացարձակ, ձիարձակ, ձիարձակարան, բազմարձակ, բուսարձակ, սանձարձակ, նախայարձակ, երեքարծեն
Նոր՝
լայնարձակ, լուսարձակ, ընդարձակածաւալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324; Ջահ. ՀԼՊ 517
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՃՈՒՃԻ «դատաւոր (թաթարական)»
Փոխառություն
Աղբյուր՝ թաթարական yaryuči
փոխառութիւն թաթարական աղբիւրից՝ yaryuči։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 326
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՃԻՃ (-ոյ) «անագ» (արճճեայ) «կապար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *arčič
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արճճափակ, արճճակապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. arzīz
Մատենագիտություն
H. AG 111; Աճ. ՀԱԲ 326
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՃՈՒԱՆ «հուդայածառ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. arĵuvān < պրսկ. arĵavān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 326
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՄ (-ի) (արմն, -ին) «արմատ, ճյուղ, շառավիղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, հուզել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-mo-, *ormen-, *ormenos)
թերեւս այստեղից է նաեւ հայերի արմեն անվանումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմնիլ, արմախարիսխ, արմատ, արմատել, արմատագետ, արմատախիլ, արմատակեր, արմատանալ, արմատիք, արմատաժողով, երկարմատեան, հաստարմատ, խորարմատ
Նոր՝
արմատական, արմատանալ, կինարմատ, կնիկարմատ, զարմ, զարմուհի, անզարմ, քաջազարմ, բարեզարմ, կայսերազարմ, արմանալ, արմանալի, արմացումն, զարմանալ, զարմանագործ, զարմանազան, զարմանալի, զարմացումն, ընզարմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ορμενος «ցողուն, ծիլ, ընձյուղ»
հուն. οραμνος «ճյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 327; Ջահ. ՀԼՊ 123
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՄ «հանդիպում է մեկոն (մրկոն) «խաշխաշ» բառի բացատրության մեջ՝ նեղ («խաշխաշ») կամ լայն («բույս») նշանակությամբ»
Ստուգաբանություն
Վերջին դեպքում, որ ավելի հավանական է, նույնանում է արմ «արմատ, ճյուղ, ընձյուղ» բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 327
Տե՛ս նաեւ
Էջ 93, սյունակ 1 Էջ 93
ԱՐՄԱ «զինանշան»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. arma
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 328