Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 777 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 588, սյունակ 1 Էջ 588
ՇԻՒ (-ոյ) «դալար ճյուղ, խաղողի չանչ, ոստայնանկության մի պարագա»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *skhi-p-)
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԻՒԱՆ «լացուկոծ, ողբ»
Փոխառություն
Աղբյուր՝ անհայտ šivan
Մատենագիտություն
H. AG 273; Աճ. ՀԱԲ 521
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԻՓ «զարմանք, շփոթություն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šib
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԻՔԻԼՈՆ (շիքրոն) «աթոռ, նստարան»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թյուրք-թաթարական (՞) (թերեւս)
Աճառյանը (ՀԱԲ 3, 522) նշում է ույղուր. šikusun «հանգստավայր, հյուրանոց» բառը, որ քիչ հավանական է. չկա Ռադլովի բառարանում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼԱՆ «մոխիր»
Փոխառություն
Աճառյանը (ՀԱԲ 3, 522) նշում է վրաց. šlami «տիղմ» բառը, որ քիչ հավանական է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
Շ(Լ)ՄՈՐ (լ) «շփոթ, իրարանցում, կռիվ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կանչել, գոռալ, աղմկել, հնչել» (անմիջական նախաձեւ՝ *skhel-mo-) + -որ վերջածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շ(լ)մորիլ, շլմորութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. hlimman «հնչել, աղմկել, մռնչալ»
հ. վ. գ. hlamon «աղմկել, կատաղել»
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՆԻ (հգն. շլին-ք) «պարանոց, վիզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skel- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *skhel-niio-)
այս արմատից կան մարմնի մասերի շատ ածանցներ, եւ «պարանոց» իմաստը հաճախ է արտահայտվել «ծռել» իմաստի միջոցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շլնետակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. kulni «կրունկ»
Տե՛ս նաեւ
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՈՌՈՍ «դեղնականաչավուն խաղողի մի տեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χλωρός
χ-ի š (շ) արտասանությամբ
Մատենագիտություն
H. AG 368; Աճ. ՀԱԲ 522
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՏԻԼ «խլրտալ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *skhel- «քշել, շարժել, արագ շարժման մեջ դնել»
շ-խ հերթագայությամբ (հմմտ. շեղ-խեղ)՝ ծագում է հնդեւրոպական արմատից
Տե՛ս նաեւ
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԼՖՈՆ «հավի ճուտ»
Ծագումն անհայտ է