Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված
· Էջ 77 / 170
ԿԱՊԵՐՏ
(-ի, -ից)
(թրք. կարպետ)
«շորի կտոր, լաթ, ցնցոտի, քուրձ, կապերտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա կապ բառի հետ։ Հնարավոր է մ. լատ. carpīta-ի (> անգլ. carpet «գորգ») աղբյուրը համարել հայ. բարբ. մի ձեւ, բայց քիչ հավանական է կապը «գորգ» նշանակող սլավոնական բառերի հետ (հմմտ. ռուս. ковер):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապերտոց,
կապերտավրան,
կապերտագործ,
կապերտագործութիւն,
կապերտաթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. լատ.
carpīta (> անգլ. carpet «գորգ»)
ռուս.
ковер
Տե՛ս նաեւ
ԿԱՊՈՒՏ
«կողոպուտ, ավար, կողոպտված»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kap-
«բռնել»
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
փոխառություն իրանական աղբյուրից (հնդեւրոպական *kap- «բռնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապտել,
մեհենակապուտ,
տաճարակապուտ,
դիակապուտ,
անկապուտ,
եկեղեցակապուտ,
սեղանակապուտ,
հանդերձակապուտ
ԿԱՊՈՒԱՇ
(կապրաշ, կաւրաշ)
«ներկատու մի բույս, նարնջագույն ներկ տվող մի բույս, նարնջագույն»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված
ԿԱՌ
II
«մեծ ճյուղ»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷeru-
«փայտ, ձող»
առանձին դեպքերում՝ «ճյուղ»
թերեւս ծառ բառի սխալագրությունը։ Հազիվ թե լինի բնիկ հայերեն ինքնուրույն բառ եւ կցվի հնդեւրոպական *gʷeru- «փայտ, ձող» (առանձին դեպքերում՝ «ճյուղ») արմատի հետ։
ԿԱՌԱԺՈՂ
(կառաձող, կարաձուղ, կարաժուխ, կարաձուխ)
«մժեղ»
Ծագումն անհայտ է
ԿԱՌԱՀԱՍ
«շնակռիվ»
(ԲՀ՝ «կագշան»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս բաղադրյալ բառ է, որի հաս-ը կարող է լինել հասանիլ բայի արմատը։
ԿԱՌԱՆ(Չ)
ուշ՝ -ոյ, -ի, -ից
«ողբ, ճիչ»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառա(ն)չել,
կառաչյուն,
կառաչումն,
մագակառաչ
ԿԱՌԱՓՆ
-ին, -ունք, -անց (կառափ-)
«գլուխ, գանգ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *ger-p(h))
-ափն ածանցով (հմմտ. կլ-ափն) կամ *-p(h)ա- ածականով ձեւից
Հազիվ թե բնիկ հնդեւրոպական՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից՝ -ափն ածանցով (հմմտ. կլ-ափն) կամ *-p(h)ա- ածականով ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառափնատել,
կառափնիչ,
նրբակառափն,
կառափել,
կառափետող,
կառափիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
garbis «լեռ» ((*gerb->))
հ. հնդկ.
grapsa «փունջ, խուրձ» ((*gerbh>))
ԿԱՍԿԱՐԱՅ
(կասկար)
«կասկարա, միս խորովելու վանդակաձեւ գործիք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εσχάρα
(բուն աղբյուրը չի հավաստված)
«օջախ, վառարան. խարույկ»
Մի կողմից` կա հուն. εσχάρα «օջախ, վառարան. խարույկ,
ԿԱՏԷԳԻՍ
(կատագիս)
«մրրիկ, վերեւից խուժող հողմ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καταιγίς
Մատենագիտություն
H. AG 355;
Աճ. ՀԱԲ 538
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։