Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 77 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԱՆ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-men (անմիջական նախաձեւ՝ *-mn-) ձայնդարձային ձեւ
Ինչպես ցույց է տալիս մրջիւն-մրջման, գոջիւն-գոջման, այլեւ իրանական ծագմամբ պաշտամն-պաշտաման ձեւերի l (ն-ից առաջ) /մ (ձայնավորից առաջ) հերթագայությունը, -ն-ը ծագել է հ.-ե. *-men ածանցի *-mn- ձայնդարձային ձեւից՝ նախորդող -ա- ձայնավորով: հմմտ. զգամ -զ-գա-ն: հետագայում համաբանությամբ տարածվել է այլ հիմքերի վրա: ավելի քիչ հավանական է -նի-ի *-tnos ձեւից ծագելու վարկածը (Greppin, 1973, 61), եթե նկատի առնենք իմաստային տարբերությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղան, գողան, գործան, զգան, կտրան, կրան
Մատենագիտություն
Greppin 61
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԱՔ (հմմտ. -ոք)
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *k(o)- ածանց
Ծագում է հ.-ե. *k(o)- ածանցից՝ նախորդող հիմքային -ա- ձայնավորով (հմմտ. բարիոք/բարւոք եւ փոքր ձեւերի համար բարի, -ւոյ, փոքր, -ոյ). հավանաբար նույն ծագումն ունեն -աք-ը արտաքին, արտաքս, եւ -ք-ն՝ ներքին, ներքոյ բառերում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանաք, սլաք
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԲԻ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-bhi վերջավորություն
Այս ածանցի բ-ն ակնհայտորեն նույնն է -ն-ով հիմքերի գործիականի -բ վերջավորության հետ (հմմտ. եզ. գործ. արամբ՝ այր-ից եւ կանամբ՝ կին-ից). դժվար բացատրելի է ի-ն. հ.-ե. *-bhi վերջավորության *-i-ն չէր կարող պահպանվել վերջնային դիրքում, եւ մնում է ենթադրել -ի ածանցի ուշ հավելում արամբ եւ կանամբ հոլովաձեւերի վրա. այդպիսի հավելումը սովորական չէ, բայց հմմտ. կանացի. այստեղ վիճակը մոտավորապես նույնն է, ինչ հունարենում, որտեղ *επι πατροφι:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արամբի, կանամբի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πατροφι
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՆԻ
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
ծագում է -եան եւ -ի ածանցների միացմամբ: Վ. Բենեցյանուն ժառանունների համար ենթադրում է ուրարտական ծագում, բայց -ենի-ով ձեւերը -ի-ով ձեւերի համեմատությամբ ավելի նոր են. -եանի ու -ենի-ի հարաբերությունը գիտակցվել է, եւ ուշ շրջանում ծննդեան-ի փոխարեն կազմվել է ծննդենի ձեւը. հմմտ. նաեւ արփեան - արփենի, արքայեան - արքայենի, երեսնամեան -երեսնամենի եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնենի, հայրենի, մայրենի, այծենի, գայլենի, գառնենի, ուղենի, արմատենի, խնձորենի, ուռենի, ծննդենի, արփենի, արքայենի, երեսնամենի
Մատենագիտություն
Bolognesi 1923; Bănăteanu None
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՐԵԱԿ
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *penkʷe-ro-
հ.-ե. արմատ՝ *-er- «հակադրական ածանց» որ *-(e)ro-ի աթեմատիկ ձեւն է
Կազմված է -եր տարրից՝ -եակ ածանցով. սրանից -եր-ը հինգեր ձեւի մեջ հավանաբար ծագում է հ.-ե. *penkʷe-ro ձեւի *-e-ro-ից. մյուս ձեւերում -եր-ը կամ համաբանական է՝ հինգեր- ձեւի ազդեցությամբ առաջացած, կամ գալիս է հ.-ե. *-er- հակադրական ածանցից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եաթներեակ, հինգերեակ, վեցերեակ, տասներեակ
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-(Ե)ՐՈՐԴ
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *-ro- *-o-ն պահպանվել է հաջորդ -րդ-ից առաջ
հ.-ե. արմատ՝ *-dhro-
Այս ածանցի -րորդ բաղադրիչի -րր-ն ծագում է հ.-ե. *-ro-ից, որի *-o-ն պահպանվել է հաջորդ -րդ-ից առաջ` *երկիրորդ > երկրորդ, *երիրորդ > երրորդ, *չորիրորդ > չորրորդ. -րդ-ն հավանաբար ծագում է հ.-ե. *-dhro- ածանցից (հմմտ. -որդ) հինգերորդ բառի մեջ նույնպես առկա է *-ro-ն, իսկ -ե-ն հիմքային է (*penkʷe-ro- հինգերո-). ավելի բարձր թվականների -երորդ-ի -երո-ն կամ հինգերորդ-ի համաբանական ազդեցության արդյունք է, կամ գալիս է *-ro-ի *-ero- տարբերակից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, եթներորդ
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՒԻՆ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-bhi
Ածանցի -ւ- տարրը նույն ծագումն ունի, ինչ գործիականի -ւ-ն (*-bhi), ընդ որում -ե-ն հիմքային տարր է, ինչ վերաբերում է -ին-ին, այն կամ հայերենի -ին ածանցն է (հմմտ. վերին, ներքին), կամ, որ ավելի հավանական է, եթե նկատի առնենք ամենեւին բառի մակբայական գործածությունը, պահպանել է *-bhi-ի *-i-ն՝ հաջորդող ցուցական տարրից առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենեւին
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՃ «բուէճ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. -ēč (հավանաբար) «փոքրացուցիչ-փաղաքշական ածանց»
փոքրացուցիչ-փաղաքշական -ēč ածանցից, որ հանդես է գալիս նաեւ Մանէճ (Մանայճ) հատուկ անվան մեջ (-ēc < *aica-). սակայն բուէճ-ի բու հիմքը բնիկ հնդեւրոպական է, որին համապատասխանում է պրսկ. bum-ը. պետք է ենթադրել բաղարկություն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ. bum
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՔ «այծէք, ձեռք»
Բնիկ հնդեւրոպական
-եայ-ք-ի հնչյունափոխված տարբերակն է՝ եայ-ք > -էք՝ *այծի-այք > այծէք. ձեռոք-ի էք-ը համաբանական է, եթե նախնական *ձեռքի տիպի հիմք չենթադրենք:
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԻԼ «կաթիլ, տեսիլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *-lo- ածանց
Եթե նկատի ունենանք տեսիլ բառի տես- հիմքի հնդեւրոպական ծագումը, ապա հավանական կլինի -իլ-ը բխեցնել հ.-ե. *-lo- ածանցից՝ նախորդ -ի ձայնավորով: Հմմտ. նաեւ առանձին չգործածվող խնծիղ (խինձ-խնդո), տորմիղ (*տորմ/տարմ):