Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված · Էջ 77 / 191
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԿԵԼ ««լկել, հալածել, քշել» (ԲՀ` «լկել կամ հալածել. կամ յար անդր առնել»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
խոլել բայի սխալագրությունը: տե՛ս ԲՀ 380:
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՀԱԼ «մի չար ոգի»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է: Թերեւս խոհ-(՞) + ալ «մի չար ոգի»:
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՇԵՐ (-ի, -աց) (խոխեր, խոխեայ) «տիղմ, հոտած ցեխ, գարշելի բան, գերեզմանի մութ, անդունդ, վիհ»
Փոխառություն
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխերական, խոխերիմաց
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈ(Ղ)ԽՈՂԵԼ (խոխոխել) «խողխողել, սպանել, մորթել, չարաչար սպանել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կտրել» *k>*kh անցմամբ՝ որպես կրկնավոր կազմություն
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել»
Աղբյուր՝ խեթ. hulhuliia (ավելի քիչ հավանական է) «կռվում սպանել»
Թերեւս փոխառութիւն՝ խեթ. hulhuliia «կռվում սպանել»։ - Ջահ. ՀԼՊ 314։ Ավելի քիչ հաւանական է անմիջապէս բխեցնել հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատից (հմմտ. նաեւ *kel- «խփել. կտրել») *k>*kh անցմամբ՝ որպէս կրկնաւոր կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խողխողումն, խողխողիչ, սրախողխող, սրախողխողել, բազմախողխող, կիսախողխող, նորախողխող
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՂՈՎԱԿ (-ի, -աց) (խողովակի, խողուակ, խողակ, խողով (բբ))
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kuel- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *k(u)holou-)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «ծռել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k(u)holou-` *kuel- «պտտել» արմատից կամ *(s)kel- «ծռել» արմատից. հմմտ. առաջին դեպքում՝ հ. իսլ. hvel, պրուս. kelan «անիւ», երկրորդ դեպքում՝ հուն. κυλινδρος «գլան»: Հնչիւնապէս հեռու է *kau-l- «դատարկ, դատարկ ցողուն, դատարկ ոսկր» հիմքը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խողովակաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. hvel «անիվ»
պրուս. kelan «անիվ»
հուն. κυλινδρος «գլան»
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՃՈՃ (խոճոպ՝ ԲՀ) «մտածմունք, խորհրդածություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մ. պ. hok (թերեւս)
Աղբյուր՝ հայ. խոկ (թերեւս)
Փոխառութիւն իրանական աղբիւրից: (< իրան.) խոկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոճոճել
Էջ 339, սյունակ 1 Էջ 339
ԽՈՅԶ «որոնում, փնտրտուք, զննություն, քննություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ուշադրութիւն դարձնել, զննել, դիտել» (անմիջական նախաձեւ՝ *kheu-gh-)
արմատից. այլեւ, *s նախաձայնով` հայ. ցոյց, ցուցանել: Բեյլին (DKS 76) բխեցնում է *(s)keu- «նետ(վ)ել» արմատից կամ նոյն արմատից ծագող իրանական աղբյուրից (հմմտ. խոտ.-սակ. kūys «որոնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուզել, մանրախոյզ, խուզակ, դատարկախոյզ, խուզական, բազմախոյզ, խուզարկ, ընդվայրախոյզ, խուզարկու, ժամանակախոյզ, խուզումն, իրախոյզ, խուզախնդիր, լեռնախոյզ, հետախոյզ, խուզարկել, խուզարկիչ, խուզարկութիւն, հետախուզութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kavi «խելոք, իմաստուն»
լատ. caveō «ուշադիր լինել, զգուշանալ»
հ. անգլ. hāwīan «նայել»
հ. իսլ. skygna «լրտեսել, գաղտնի հսկել»
հ. իսլ. skynja «հետազոտել, քննել, հասկանալ»
Էջ 340, սյունակ 1 Էջ 340
ԽՈՅՍ «խուսափում, խոտորում, փախուստ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keu-(k)- «նետել, հալածել» (անմիջական նախաձեւ՝ *kheu-k-)
արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոյսել, խուսափել, խուսափոխտել, խուսափանք, խուսափակ, լեռնախոյս, խուսափողական, անխուսափելի, անխուսափելիորեն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. scēoh
անգլ. shy
մ. վ. գ. schiech «երկչոտ, վախկոտ, վեհերոտ»
մ. վ. գ. scheuen «խուսափել, խրտնալ»
հ. անգլ. skyhhan
հ. վ. գ. suechen «վախեցնել, փախցնել»
Մատենագիտություն
Bugge, IF 447; Ջահուկյան, ՕԻԴՊԱՅ 116
Էջ 340, սյունակ 1 Էջ 340
ԽՈՅՐ II (խուրանք «փրկանք բազում» ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ։ փոխառութիւն իրանական աղբյուրից։
Էջ 341, սյունակ 1 Էջ 341
ԽՈՆՋԱՆ (խոնճան), -ունք «վարտիքակապ»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *kenk- «գոտեորել, կապել»
Թերեւս նոյնն է խոնջան (խոնճան) «վարտիքի կապ» բառի խոնջ-ի (խոնճ-ի) հետ: Որեւէ կապ կա՞ այս բառի եւ հ. հնդկ. káñcate «կապում է» բայի միջեւ (<հնդեւրոպական *kenk- «գոտեորել, կապել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. káñcate «կապում է»